Ջիգարխանյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնում էԳազետա.ռու-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Նա պառկած է սրտի բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել են ինստիտուտից:
