Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել, թե ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը:

«Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով` առնվազն 15 րոպե։ Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։

Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև կատաղության դեմ իմունոգլոբուլին։
Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր

Կատաղության կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո, այն գրեթե միշտ ավարտվում է մահվան ելքով։
Կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։
Հետևաբար, պատվաստումները ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։
Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը

Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից՝ կծելու, ճանկռելու, վնասված մաշկը կամ լորձաթաղանթները թքոտելու միջոցով։
Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։
Հետևաբար`

Խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։

Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության։

Կատաղություն հիվանդությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին բժշկին դիմելու և նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսը ստանալու դեպքում։

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով:

Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում.

Երեխաների համար

«Արաբկիր» ԲՀ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց

«Մուրացան» ՀՀ

ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ

Մեծահասակների համար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

«Արմենիա» ԲԿ

«Էրեբունի» ԲԿ

«Աստղիկ» ԲԿ

«Շենգավիթ» ԲԿ

«Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ

Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը»,- ասվում է հաղորդագրությունում։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1 #ՈՒՂԻՂ․ Անգամ հայատյաց Քյամրանը ցավակցեց հայ մայրերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՇՏԱՊ․ Վտանգը շատանում է Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճնշումներ գործում․ Աղվան Վարդանյան (video) Սխալվել, պարտվել կամ կարծիք փոխել դեռևս չի նշանակում դավաճանել․ Հասրաթյան Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քեզ մի ժամվա մեջ թռցնելու են, չես հասցնելու․․․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի․ պատճառվել է խոշոր չափի վնաս 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել․ Տիգրան Դումիկյան Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյան Ողբերգություն է․ մենք հիմա ընդամենը մի ելք ունենք այս իրավիճակից․ հերոսի հարազատ (video) Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները ՆԳՆ-ը՝ ընտրությունների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am