«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը գրում է․

«Չավարտվող պատերազմ

Եվ չապրեցին նրանք երկար ու երջանիկ

Անցավ վեց տարի, տղերքի չծնված երեխեքը էսօր դպրոց կգնային։ 5 հազար զինվոր, հրամանատար, 5 հազար տան ճրագ։ Հինգ հազար երեխա չծնվեց։

«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից, խորանում է երկրի ներսը և տիրանում հայի Հայաստանին, հայի հայրենիքին՝ քաղցկեղի մետաստազների պես։

Մինչև էսօր շարունակվում է պատերազմը տարբեր դիմակներով ու զենքերով։ Կշարունակվի այնքան, որքան սրանք դեռ զավթած են պահում երկիրը։ Կշարունակվի այնքան, քանի դեռ ընդդիմությունը, քաղաքական ուժերը չեն հասունացել և համարժեք չեն գնահատում իրականությունը։

2020-ին տեղի ունեցածը արհեստականորեն ստեղծված, միտումնավոր ստեղծված, բարբարոսաբար մեր երկիր նետված պատերազմ էր։ Այդ պատերազմը «թավիշի» մեկ այլ արար էր, խոշոր սցենարի մեկ այլ էջ։ 2018-ի գունավոր ծուխը, որ սրանք արձակեցին ՀՀ Ազգային Ժողովի շենքում, որից ցայսօր խեղդվում եմ եւ սրտխառնոց ունեմ, առաջին ազդարարն էր՝ թավիշը զուտ ծխածածկույթն էր։ Տակը վառոդ էր, աթս, պայթյուն ու լիքը դավաճանություն։

«Թավիշ»-ով էսօր էլի մոլորեցնում են, մոլորեցնում են, իբր խաղաղություն են բերել։ Իրականում՝ նույն «գունավորի» մեկ այլ արար է։ Ցավոք, էս ազգակործան «ներկայացումը» դեռ ունի անմիտ ծափահարողներ Հայաստանում, դրսում՝ նույնպես, «դուրսը» էս ամեն ինչի շահառուն է։

Միամիտ, չհասկացող, չվերլուծող, չպայքարող, չտես ու չ-հաս մարդիկ դեռ սպասում են հեփփիէնդի, չհասկանալով, որ իրենց գլխին ևս մեկ ամպրոպ է պայթելու։ «Եվ ապրել են նրանք երկար ու երջանիկ» հեռանկարը իրենց ևս չի սպասում, ոչ մեկիս չի սպասվում, քանի սրանք մնում են։

Տղերքն էին ափսոս։ Առաջին հերթին իրենց մասին չէր՝ «Եվ ապրել են նրանք երկար ու երջանիկ» նախադասությունը։ Փառք տղերքին, փառք հերոսներին, որ, հաստատ, գիտեին ինչի համար են կռվում ու զոհվում։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am