Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում արդեն նոր թեկնածու են փնտրում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար։ Միաժամանակ Երևանում արագացված գործընթաց է ընթանում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի փոխարինման ուղղությամբ։

Ուշագրավն այն է, որ, ըստ իշխանական աղբյուրների, երկու կողմի դժգոհություններն էլ կապված են հենց դեսպանների աշխատանքի արդյունավետության հետ։

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ռուսական կողմում այն կարծիքն է ձևավորվել, որ Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում չի կարողացել անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ կառուցել և արդյունավետորեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ պատճառով Մոսկվայում քննարկվում է նրան փոխարինելու հարցը։

Հայկական կողմում իրավիճակը, ըստ մեր աղբյուրների, որոշակիորեն հայելային է։ Երևանում դժգոհ են Գուրգեն Արսենյանի աշխատանքից և, մասնավորապես, այն հանգամանքից, որ նա չի կարողացել հայ-ռուսական հարաբերությունների դաշտում ապահովել այն արդյունքը, որն ակնկալվում էր նրանից։

Այսինքն՝ ստացվում է բավական ուշագրավ իրավիճակ․ երկու երկրների մայրաքաղաքներում էլ դեսպանների աշխատանքի արդյունավետության հարց է բարձրացվել, և երկու կողմերն էլ սկսել են նոր թեկնածուների որոնման գործընթաց։

Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանի հնարավոր հետկանչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռևս օգոստոսին։ Այդ ժամանակ մեր իշխանական աղբյուրները փոխանցել էին, որ Արսենյանի հետկանչի որոշումն արդեն կայացված է։ Սակայն մինչ այս պահը նա շարունակում է պաշտոնապես զբաղեցնել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Ավելին՝ սեպտեմբերի 24-ին Արսենյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը և միջպետական երկխոսության հեռանկարները։

Սերգեյ Կոպիրկինի շուրջ ևս վերջին ամիսներին բավական ուշագրավ զարգացումներ են եղել։ Մայիսին ՌԴ ԱԳՆ-ն նրան խորհրդակցությունների նպատակով կանչել էր Մոսկվա։ Դեսպանը հետագայում վերադարձել էր Երևան և շարունակել պաշտոնավարել։

Սակայն այժմ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, Կոպիրկինի փոխարինման հարցը կրկին օրակարգում է, և Մոսկվան արդեն դիտարկում է նրա հնարավոր փոխարինողներին։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն, որ երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում մի շարք զգայուն հարցեր են կուտակվել։ Հետևաբար, եթե դեսպանների փոփոխության գործընթացն իսկապես ավարտին հասցվի, այն կարող է դիտարկվել ոչ միայն որպես կադրային սովորական փոփոխություն, այլև որպես Երևան-Մոսկվա հարաբերություններում դիվանագիտական աշխատանքի նոր փուլ սկսելու փորձ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու ուղղություններով էլ գործընթացը դեռ շարունակվում է։ Թեկնածուների հարցում վերջնական որոշումներ, ըստ մեր աղբյուրների, դեռ չկան, սակայն քննարկումներն ակտիվ են։

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ, եթե գործընթացը չխոչընդոտվի, ապա մինչև տարեվերջ Հայաստանը և Ռուսաստանը կարող են միմյանց երկրներում նոր դեսպաններ ունենալ։

Այս պահին պաշտոնապես ոչ Երևանը, ոչ Մոսկվան դեսպանների փոփոխության մասին որոշում չեն հայտարարել։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում Արսենյանն ու Կոպիրկինը դեռևս ներկայացվում են որպես գործող դեսպաններ»։

—00—ՍՊ

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am