Հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում, հայտնում է fakty.ua-ն:
Իրավապահներին հաջողվել է դուրս գալ 41-ամյա կասկածյալի և նրա 22-ամյա ընկերուհու հետքի վրա: Երկու առևանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք:
«Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Ուկրաինայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ, և պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը 70 օր շարունակ: Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ առևանգվածներից մեկի հորից, պահանջում էին փրկագին: Գումարը փոքր չէր՝ 5 միլիոն դոլար բիթքոինով»,- ասել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:
Սակայն կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են եղել այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը