«Էդ ասողների լեզուն պիտի կտրես». Արթուր Ալեքսանյան

Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն է իրեն ներգրավել Արցախյան շարժման մեջ:«1987 թվականի գարունն էր, Արկադի Կարապետյանն ինձ հանդիպեց, ասացի՝ «լսել եմ, որ ընդհատակում ինչ-որ բաներ եք անում, կուզեի իմանալ՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: Նա ինձ նրբությունները բացատրեց, ես իմ խումբը կազմակերպեցի, և ստորագրահավաք սկսեցինք: Մինչև 1988 թվականը մենք ստորագրություններ էինք հավաքում»,- հիշեց նա: Այնուհետև պատմեց, թե ինչպես էին գումար հայթայթում, որ զենք գնեն՝ մեկը մեքենան, մյուսը երաժշտական գործիքները, երրորդը ոսկեղենն էր վաճառում: «Մենք այն ժամանակ ինքներս էինք հավաքում, էն ժամանակ տենց բան չկար՝ սպոնսոր, բարեգործություն, ով ինչ ուներ, ծախում էր: Եթե կարողանում էինք, մենք էինք զենքն առնում, եթե չէ, փողն էինք տալիս Արկադիին, ինքը գտնում էր զենքը»,- պատմեց Ա. Ալեքսանյանը: Հիշելով ապրիլյան պատերազմի օրերը՝ պարոն Ալեքսանյանը պատմեց. «Ես այնտեղ էի, մի մեծ ջոկատ ունեի: Պատրաստ էինք ցանկացած առաջադրանք կատարել՝ ընդհուպ մինչև Կիրովաբադ և այլ տարածքներ ազատագրելու»: Այնուհետև, անդրադառնալով հողերը ծախելու հայտարարություններին, ասաց. «Էդ ասողների լեզուն պիտի կտրես»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am