Էրդողանը դատի է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ tweet արած ընդդիմադիր գործչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջօղլուին՝ պահանջելով 700 հազար լիրայի (184.500 դոլար) փոխհատուցում: Ըստ թուրքական «NTV.com» լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունն Էրդողանի հայցի հիման վրա Քաֆթանջօղլուի վերաբերյալ Թուրքիայի հանրապետության պետական կառույցները նսեմացնելու և նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսել: Էրդողանը 14 առանձին հայց է նարկայացրել դատախազություն՝ պահանջելով Քաֆթանջըօղլուի՝ տարբեր ժամանակներում իր հասցեին արած կոպիտ քննադատական 14 tweet-գրառումների համար 50 հազարական լիրայի փոխհատուցում: ԺՀԿ-ական գործչի նկատմամբ ևս մեկ դատական գործընթաց էլ սկսել է Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը՝ պահանջելով 100 հազար լիրայի (26000 դոլար) փոխհատուցում: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին գրառումը, ինչպես նաև նախկինում Քաֆթանջօղլուի թվիթերյան հաշվից կատարված հակաիշխանական գրառումները թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն բանից հետո, երբ  վերջինս օրեր առաջ ընտրվեց ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար: Հունվարի 16-ին թեմային անդրադարձել էր նախագահ Էրդողանը՝ խիստ քննադատելով Քաֆթանջըօղլուին: Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է  հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը: «Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»: Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով: Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է: Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:
Աղբյուր`    Ermenihaber.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am