Թելադրվում են դրսից

 «Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Իրականում և Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները շատ լավ հասկանում են, որ հայ ժողովուրդը` Հայաստանում և Հայաստանից դուրս, մերժել է իրենց հակաեկեղեցական արշավը ու դա բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով փորձել է հասկացնել իրենց: Դրա ապացույցը ոչ միայն վերջին մեկ տարվա հակաեկեղեցական զազրելի արշավին հայ մարդկանց ռեակցիան է, այլ նաև այն, որ հենց իրենք նախընտրական փուլում հրաժարվեցին այդ քայլերից ու մի հեռու դարակում փակեցին կաթողիկոսին գահընկեց անելու և եկեղեցին «բարեփոխելու» իրենց ծրագիրը, որ չնվազեցնեն իրենց վերարտադրվելու շանսերը...ու դրա մասին հիշեցին միայն այսօր:

Ճիշտ է` եկեղեցու առաջնորդին փոխելու հիվանդ գաղափարը տեղ էր գտել նաև ՔՊ-ի նախընտրական ծրագրում, բայց ո՞վ չգիտի, որ այդ ծրագրերը ոչ ընթերցվում են, ոչ էլ որեւէ դերակատարություն ունեն ընտրությունների ելքի հարցում: Իսկ այդ թեզն էլ` ծրագիր կոչվող բյուլետենում գրվել էր մի նպատակով, որ այսօր հայտարարեն, թե ընտրողից քվե են ստացել այդ ծրագրով, ժողովուրդը կողմ է այդ ծրագրի կետերին եւ դրանց իրականացումն այսօր օրինաչափ է:

Միանգամայն պարզ է, որ այս իշխանությունների կողմից իրականացվող նենգ, հակահայ, հակազգային քայլերը թելադրվում են դրսից եւ պայմանավորվածություններն էլ ձեռք են բերվում փակ դռների ետեւում:
Ո՞վ գիտի, թե Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը ինչ նոր խոստումներ է տվել այդ անձնավորությունը եւ ինչ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել` ընդդեմ հայ ժողովրդի:
Մեր թշնամիները ոչ մի վայրկյան չեն քնում, չեն հապաղում, ժամանակ չեն կորցնում եւ թույլ չեն տալիս, որ մենք ուշքի գանք: Եթե Հայաստանում իշխանություն փոխվի, հայ ժողովուրդը սկսի բուժել իր վերքերը, գոնե մի փոքր գլուխը բարձրացնի, իրականության աչքերին նայի, հասկանա, թե ինչ է կատարվում և մեզ ուր է տանում այս իշխանությունը, անհնար է, որ ամբողջ ուժով չպայքարի դրա դեմ:
Եթե հայ հասարակությունը սկսի վերագտնել իր կամքն ու արժանապատվությունը, հասկանա, որտեղից են գալիս վտանգները և գիտակցի, թե ինչ է առջևում սպասվում, կփորձի կասեցնել թշնամու այս հաղթարշավը, դա է պատճառը, որ նրանք երկաթը տաք-տաք են ծեծում` օգտվելով մեր հասարակության ընկճվածությունից, այս իշխանությունների ագրեսիվ քարոզչության ու մանիպուլյացիաների արդյունքում ծնված շփոթից, հենց իր` Փաշինյանի գոյությունից:
Եվ փորձում են ստանալ առավելագույնը` նրանց չի բավարարում Արցախի զավթումն ու 200 ք/ կմ մեր տարածքից գրավելը, Բաքվում մեր գերիներին պահելու- դատելու միջոցով հայ ժողովրդին նվաստացնելը, նրանք ավելին են ուզում: Ուզում են Հայաստանը դարձնել ադրբեջանական մարզ եւ դրան խանգարող խոչընդոտներն են հիմա վերացնում` եկեղեցի, Սահմանադրություն, սփյուռք, ընդդիմություն, պատմական հիշողություն, ազատ մտածողություն, քննադատական միտք...

 

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am