Արման Ջանջուղազյանը ձգտում էր քողարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոնկրետ անդամների հետ իր ունեցած կապերը

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն պետ Միքայել Համբարձումյանի հետ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի ընթացքի մասին։ – Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործի վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ սպանության հիմքում իսլամիստական գաղափարախոսությունն է, եւ Արման Ջանջուղազյանը «Իսլամական պետության» հետեւորդ է։ Որքանո՞վ է դա ճիշտ, արդյո՞ք մեր հանրության մեջ այդ գաղափարի կրողներ կան, եւ եթե այո, ազգային անվտանգության մարմիններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում հանրային անվտանգության ապահովման համար։ – Արման Ջանջուղազյանի վերաբերյալ քրեական գործը չուներ նախադեպ, այն մեր կողմից խիստ կարեւորվում էր այնքանով, որ ռուս զինծառայողի սպանությունը իրականացվել էր կրոնական մոլեռանդության շարժառիթով։ Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը։ Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից։ Չնայած այն փաստին, որ նախաքննության ընթացքում Արման Ջանջուղազյանն ամեն կերպ ձգտում էր քողարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոնկրետ անդամների հետ իր ունեցած կապերը, քննությանը հայտնի չդարձնել նրանց համացանցային տվյալները, ՀՀ ԱԱԾ մասնագետների ջանքերով հաջողվեց հեռացնել Արման Ջանջուղազյանի բջջային հեռախոսի գաղտնաբառը, ինչպես նաեւ շրջանցել բջջային հավելվածի վրա տեղադրված արգելքն ու պարզել մեզ հետաքրքրող բոլոր տվյալները։ Նշված քրեական գործի շրջանակներում մեր կողմից ուսումնասիրվել են Արման Ջանջուղազյանի՝ հետաքրքրություն ներկայացնող կապերը, համապատասխան քննչական պահանջներ են ուղարկվել ՌԴ, Հունաստան եւ ԱՄՆ։ Արման Ջանջուղազյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար եւ տվել է խոստովանական ցուցմունքներ։ Ազգային անվտանգության ծառայությունը, բնականաբար, այդ թվում նաեւ քննչական վարչությունը, իր գործառույթների շրջանակներում շարունակելու է հակաահաբեկչական բնույթի հետեւողական աշխատանքներ իրականացնել՝ դրանք կանխարգելելու եւ բացահայտելու նպատակով։ Նշեմ, որ դա ՀՀ ԱԱԾ գործունեության հիմնական ուղղություններից մեկն է, ընդ որում, աշխատանքներն իրականացնելիս ազգային անվտանգության ծառայությունն ակտիվորեն համագործակցում է գործընկեր պետությունների եւ միջազգային կառույցների հետ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am