Խոսել Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասին վաղաժամ է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդ մասին խոսելը վաղաժամ է, դեռ որոշում չի ընդունվել: Մենք իրոք երախտագիտությամբ ենք ընդունում այդ սիրալիր հրավերը, գնահատում ենք այդ հրավերը, և այն պետք է մշակվի, իսկ հետո արդեն համաձայնեցվի, և կընդունվի համապատասխան որոշում», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:
Այդպես նա մեկնաբանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների ենթադրությունը, թե դեկտեմբերին Մայամիում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, որին Վաշինգտոնը հրավիրել է Ռուսաստանի նախագահին, հնարավոր է Թրամփ-Պուտին առանձին հանդիպում:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ:
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ընտրվելուց հետո նրա և Վլադիմիր Պուտինի առայժմ միակ հանդիպումը կայացել է անցած տարվա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Այդ հանդիպումից հետո երկու պետությունների ղեկավարները պարբերաբար շփվում են հեռախոսով:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը