Ամերիկյան հետախուզությունը մի քանի եվրոպական կառավարությունների զգուշացրել է Իսպանիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի դեմ ռուսական հնարավոր անօդաչու գործողության մասին։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է իսպանական El Mundo թերթը։
Հրապարակման տվյալներով՝ Ռուսաստանը կարող է օգտագործել «Գերբերա» անօդաչու թռչող սարքեր, որոնք գործարկվում են Միջերկրական ծովում գտնվող առևտրային նավերից։ Ենթադրվում է, որ ԱԹՍ-ները կարող են թաքցված լինել կոնտեյներներում։
«Գերբերայի» թռիչքի հեռահարությունը գնահատվում է մոտ 600 կմ, իսկ մարտական բեռնվածությունը համեմատաբար փոքր է՝ շուրջ 4-5 կգ։ Հետևաբար, նման սարքերը կարող են օգտագործվել առաջին հերթին օդանավակայանների, նավահանգիստների կամ ռազմական օբյեկտների աշխատանքը խաթարելու, այլ ոչ թե լայնածավալ ավերածությունների համար։
El Mundo-ի տեղեկություններով՝ զգուշացումը ստացել են նաև Լիտվան, Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան՝ օգոստոսի 25-ին Մոսկվա կատարած ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցից հետո։ Աղբյուրները պնդում են, որ ուղևորության ժամանակ նա զգուշացրել է ռուսական կողմին ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ հարձակումներից կամ սադրանքներից: Հնարավոր գործողության փաստը պաշտոնապես չի հաստատվել։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը