ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը «Կրոմլովյան զեկույց» է հրապարակել, որում ներառված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդիկ: Գրում է Rusarminfo.ru-ն:
Սա աշխարհի եւ հատկապես Ռուսաստանի պատմության մեջ աննախադեպ քայլ է, որը նշանակում է Կրեմլյան իշխանության միջազգային մեկուսացում եւ փաստորեն հայտարարում է այն օրենքից դուրս:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զեկույցում 210 անձանց անուն է նշվել, որոնց թվում 114 ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 գործարարներ, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցում հայտնվել են նաև հայազգի երեք խոշոր գործարարներ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը, «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Սերգեյ Գալիցկին (նախքան ամուսնությունը Հարությունյան) և «Росгосстрах» ընկերության նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովը:
Սա նշանակում է, որ նրանց հետ, նրանց ընտանիքների անդամների, նրանց բիզնես կառույցների հետ ոչ մի միջազգային բանկ, ընկերություն կամ կորպորացիա իրավունք չունեն կնքելու որեւե գործարք, վարկ տրամադրել, անշարժ գույք վաճառել կամ գնել, ընդհանուր բիզնես վարել:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը