ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Անկախության 35-ամյակի առթիվ պետական պարգևների ու դիվանագիտական աստիճանների արժանացած պաշտոնյաների հետ կապված ԱԳՆ-ում հատկապես չորս ներկայացուցիչների հետ կապված լուրջ քննարկումներ են ընթանում:

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Նելլի Սարոյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի, իսկ Հայկ Դարբինյանին, Անի Բադալյանին և Լենա Թերզիկյանին՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Հրամանագրի համաձայն՝ աստիճանները շնորհվել են վարչապետի առաջարկությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել էր Անի Բադալյանի դեպքում առաջացած հարցերին՝ նշելով, որ ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին նման բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը։ Այս անգամ Բադալյանի պատմությանը մանրամասն չենք անդրադառնա՝ կենտրոնանալով մյուս երեք պարգևատրվածների անցած ճանապարհի վրա։

Առավել ուշագրավ է Լենա Թերզիկյանի դեպքը։

Այսօր նա ԱԳՆ Եվրոպական ինտեգրման վարչության պետն է։ Հենց այդ վարչությունն է, ըստ ԱԳՆ պաշտոնական նկարագրության, պատասխանատու ԵՄ ուղղությամբ կառավարության արտաքին քաղաքականության իրականացման, ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության, ԵՄ կառույցների հետ համագործակցության համակարգման և Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում աշխատանքների համար։ Վարչությունն ունի նաև ԵՄ-ի հետ քաղաքական գործընկերության և ոլորտային համագործակցության առանձին բաժիններ։

Այսինքն՝ Թերզիկյանի ղեկավարած կառույցի անունն ինքնին բավական խոսուն է՝ Եվրոպական ինտեգրում։

Սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ այս վարչության աշխատանքի արդյունքները որքանո՞վ են տեսանելի հանրությանը։ Իշխանությունը վերջին տարիներին ակտիվորեն խոսում է Հայաստանի եվրոպական հեռանկարի, ԵՄ-ին անդամակցության օրակարգի և եվրոպական ինտեգրման մասին։ Բայց անդամակցության պաշտոնական դիմումը դեռ ներկայացված չէ։ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ նախ պետք է պաշտոնական դիմում ներկայացվի ԵՄ-ին, և դրանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ։

Էլ չասենք, որ եվրոպական վիզաների ազատականացման մասին ինչքան խոսվում է, այնքան բարդացնում են վիզա ստանալը՝ ՀՀ քաղաքացիներին ստիպելով անցնել նվաստացուցիչ ճանապարհով։

Ուստի Թերզիկյանի դեպքում հետաքրքիր հարցը ոչ թե այն է, թե «ԵՄ ինտեգրում կա՞, թե՞ չկա», այլ՝ ինչ արդյունք է արձանագրվել այդ գործընթացում և ինչ չափելի առաջընթաց է ապահովվել այն կառույցի կողմից, որը հենց դրա համար է ստեղծված։

Մյուս պարգևատրվածը՝ Նելլի Սարոյանը, ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության ղեկավարն է։ Նա ստացել է այս քառյակից ամենաբարձր դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Նրա ղեկավարած վարչությունն իրականացնում է միջազգային պայմանագրերի կնքման, դրանց վավերացման, միջազգային իրավական հարցերի և նախարարության իրավական ապահովման հետ կապված աշխատանքները։

Այսինքն՝ Սարոյանի դեպքում խոսքը ոչ թե հանրային ու քաղաքական ամենօրյա տեսանելի աշխատանքի, այլ ԱԳՆ-ի բավական կարևոր, բայց առավելապես իրավական և պայմանագրային աշխատանքի համակարգման մասին է։

Հետաքրքիր անցած ճանապարհ ունի նաև Հայկ Դարբինյանը։

Նա այսօր ԱԳ նախարարի խորհրդականն է և ստացել է արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի աստիճան։ Սակայն Դարբինյանի անցած ճանապարհը դասական դիվանագիտական կարիերայի շրջանակում չէ։ Նա տարիներ շարունակ աշխատել է առողջապահական համակարգում, այդ թվում՝ ավելի քան 11 տարի զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Պաշտոնական կենսագրական տվյալներում նրա աշխատանքային ճանապարհը հասնում է մինչև խորհրդային տարիներ, իսկ առողջապահության ոլորտում նրա գործունեությունը ներառել է նաև 1988-ի երկրաշարժից տուժածների և Արցախյան պատերազմի տարիներին վիրավորների բուժօգնության կազմակերպման աշխատանքները։

Այսպիսով, մեկ հրամանագրով դիվանագիտական բարձր աստիճաններ ստացած չորս անձանցից յուրաքանչյուրը ԱԳՆ համակարգում ունի իր ուղղությունը․ մեկը միջազգային իրավունքի պատասխանատուն է, մյուսը՝ նախարարի խորհրդական, երրորդը՝ մամուլի խոսնակ, իսկ չորրորդը՝ հենց եվրոպական ինտեգրման վարչության ղեկավարը։

Ի վերջո, դիվանագիտական աստիճանը միայն կոչում չէ։ Դրա հետևում պետք է լինի նաև աշխատանքի արդյունք, որը, հատկապես եվրոպական ինտեգրման դեպքում, հասարակությունը պետք է կարողանա տեսնել հայտարարություններից զատ կոնկրետ գործընթացների և արդյունքների տեսքով»։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am