Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Գլոբալ Հարավը պետք է մասնակցի այն որոշումների կայացմանը, որոնք ուղղակիորեն վերաբերում են նրա ապագային. դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի բարեփոխում, այդ թվում՝ բազմակողմանիության առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Գլոբալ Հարավի երկրների և բարեկամական պետությունների բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

«Գլոբալ Հարավը պետք է մասնակցի որոշումների կայացման այն կառույցներին, որոնք քննարկում են ուղղակիորեն մեր ապագային վերաբերող հարցեր…. ՄԱԿ-ի և, ընդհանուր առմամբ, բազմակողմանիության բարեփոխումն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հաշվի առնվեն Գլոբալ հարավի առաջնահերթությունները», – Ջայշանկարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր Գլոբալ հարավը կարող է գտնվել գլոբալ ճգնաժամի առաջին շարքում, սակայն որոշումների կայացման գործընթացում մնում է վերջին տեղում», – նշել է նա։

Ջայշանկարը հայտարարել է, որ այժմ Գլոբալ հարավի երկրների համերաշխությունն ավելի կարևոր է, քան երբևէ։

«Այն ժամանակ, երբ մեզ անհրաժեշտ է դիմել բազմակողմ փոխգործակցությանը, մենք, ընդհակառակը, ականատեսն ենք դառնում նրա ապամոնտաժմանը։ Միջազգային կազմակերպությունները, որոնցից մենք լուծումներ ենք ակնկալել, ինքնին վերածվել են խնդրի, որը պահանջում է մեր միջամտությունը», – ասել է նախարարը։

Ջայշանկարը կոչ է արել Գլոբալ հարավի երկրներին օգտագործել առկա հարթակները՝ քննարկելու Գլոբալ հարավի խնդիրները, և թույլ չտալ, որ շահերը հետ մղվեն երկրորդ պլան։

Միևնույն ժամանակ, G4 երկրների՝ Հնդկաստանի, Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի արտգործնախարարները կոչ են արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ նշելով, որ կառույցը ներկայում չի կարողանում արդյունավետորեն իրականացնել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու իր հիմնական պարտականությունը։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am