Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը»
Իրանի և Հայաստանի համար կարևոր է փոխգործակցություն կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության նոր վեկտորները։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների տրանսֆորմացիան փոփոխվող ռազմավարական իրադրությունում» համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ Իրանը և Եվրամիությունն ու եվրոպական երկրները տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցում ունեն ընդհանուր մոտեցումներ։
Դեսպանը նշել է, որ խոսքը Հայաստանի՝ դեպի Արևմուտք ուղղված արտաքին քաղաքական կուրսի և դրան զուգահեռ հայ-իրանական գործընկերության նախկին մակարդակը պահպանելու անհրաժեշտության մասին է։
«Մենք հասկանում ենք այս իրավիճակը և Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը»,- նշել է Իրանի դեսպանը։
