Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի դեսպանները:

Իր ծավալուն ելույթի ընթացքում Փաշինյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին՝ խոստովանելով, որ բազմաթիվ զիջումների է գնացել՝ ակնկալելով հասնել խաբուսիկ խաղաղության։ Նա իր մոտեցումը բնութագրեց որպես խուսափում «պինգ-պոնգի»՝ «մեխանիկական փոխադարձության» քաղաքականությունից։

Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա միամտորեն հավատում է և փորձում է համոզել դյուրահավատ հայ հանրությանը, թե խաղաղություն է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Որքան էլ նա կրկնի իր կեղծ պնդումը գոյություն չունեցող խաղաղության մասին, նախագահ Ալիևը հրաժարվում է ստորագրել համաձայնեցված խաղաղության պայմանագիրը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարեց, թե ինքն է թելադրել առաջարկվող տեքստի բոլոր 17 կետերը։ Նա դեռ չի ավարտել Փաշինյանից զիջումներ կորզելու իր պահանջները։ Ինչո՞ւ պետք է Ալիևը կանգ առնի՝ տեսնելով, որ Փաշինյանն ընդունում է իր բոլոր պահանջները։ Նույնիսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տուն այցելելուց և նախագահ Թրամփի ու Փաշինյանի հետ հանդիպելուց հետո (իբր թե խաղաղության պայմանագիրը ստորագրելու նպատակով)՝ Ալիևը հրաժարվեց ստորագրել այն։ Նա ընդամենը նախաստորագրել է փաստաթուղթը։

Ալիևն, ինքն էլ չգիտակցելով, մեծ ծառայություն է մատուցում Հայաստանին՝ հրաժարվելով ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը լի է Ադրբեջանին արվող զիջումներով։ Նա բազմիցս պահանջել է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխի իր Սահմանադրությունը, մի պահանջ, որին Փաշինյանը հնազանդորեն համաձայնել է։ Այս պահանջը կարող է վճռորոշ դեր խաղալ խաղաղության պայմանագրի ճակատագրի հարցում, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով հրաժարվեն հաստատել նոր Սահմանադրությունը։

Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե «երկրի արտաքին և անվտանգային քաղաքականությունը միջազգայնորեն ճանաչված քաղաքական ու իրավական սկզբունքների վրա հիմնելը օգնել է վերացնել Հայաստանի՝ սպառազինության միջազգային շուկաներ մուտք գործելու նախկին խոչընդոտները»։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ անկարող «ղեկավարը» Հայաստանի Հանրապետության անունից անտեղյակության վրա հիմնված որոշումներ է կայացնում։ Սպառազինության միջազգային վաճառքը չի հիմնվում երկրի սահմանների կամ քաղաքականության վրա․ այն առաջնահերթորեն հիմնված է գնման համար վճարելու երկրի կարողության վրա։ Երկրի ներքին կամ արտաքին խնդիրները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Վաճառողին միայն հետաքրքրում ՝ գումար ունես, թե ոչ․ ահա թե ինչպես է գործում միջազգային առևտուրը։ Զենք արտադրող երկրները պատրաստակամ են դրանք վաճառել յուրաքանչյուր վճարունակ գնորդի՝ անկախ նրանից, թե վերջինս խախտում է մարդու իրավունքները կամ միջազգային իրավունքը, թե ոչ։

Համաժողովի ընթացքում Փաշինյանի արտահայտած ամենաանհավանական միտքն այն էր, թե «մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս»։ Նա նկատի ուներ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի արևելյան հատվածների բռնագրավումը։ Ադրբեջանին հաջողվեց իրականացնել այդ հարձակումը, քանի որ Փաշինյանը՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հրամայել էր պատասխան կրակ չբացել, երբ ադրբեջանցի զինվորները հատել էին Հայաստանի սահմանները։

Հայաստանն այժմ կործանման եզրին է Ադրբեջանին Փաշինյանի արած բազմաթիվ զիջումների պատճառով, որոնք միայն քաջալերում են Ալիևին՝ ավելին պահանջելու։ Ինչո՞ւ նա պետք է կանգ առնի, երբ տեսնում է, որ Հայաստանի վարչապետը պատրաստ է տալ իրեն այն ամենը, ինչ ինքը պահանջում է։ Մինչև 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն ի վիճակի էր պաշտպանել իր տարածքն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանի անկարող ղեկավարման և Ադրբեջանի դեմ ուղղված սադրիչ գործողությունների ու հայտարարությունների հետևանքով Արցախը կորսվեց, և շուտով, թերևս, կկորսվի նաև Հայաստանը։

Իր ելույթում Փաշինյանը քննադատության ենթարկեց պատմության մի անանուն ուսուցչի, որը, ըստ լուրերի, աշակերտներին ասել էր. «Երեխանե՛ր իմացե՛ք, որ դուք պետք է մեծանաք և գնաք Մուշը և Վանը ազատագրելու»։ Ոչ ոք չգիտի՝ արդյոք այս պատմությունը ճիշտ է, թե ոչ, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, որը միանձնյա կայացնում է երկրի համար բոլոր որոշումները, այժմ փորձում է թելադրել, թե ինչ է ուսուցիչն իբր ասել իր աշակերտներին։ Փաշինյանը իրավունք չունի միջամտելու դասասենյակում տեղի ունեցող գործընթացներին․ նա շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, որոնցով պետք է զբաղվի։ Նա չի գիտակցել, որ ժողովրդավարական երկրում անհատներն ազատ են արտահայտվելու։ Ոչ մի պետական պաշտոնյա չպետք է ճնշում գործադրի մարդկանց վրա՝ թելադրելով, թե ինչ թեմաներով նրանք կարող են խոսել։ Իրավիճակը բոլորովին այլ է, երբ խոսքը վերաբերում է վարչապետի հայտարարություններին։ Նա չպետք է ո՛չ Թուրքիայից հայկական հողեր պահանջի, ո՛չ էլ հայտարարի, թե նման պահանջներ չունի։ Սովորական մարդու ասածը որևէ հետևանք չի ունենում, մինչդեռ վարչապետի խոսքը կարող է լուրջ քաղաքական և ռազմական հետևանքներ ունենալ։ Այդ իսկ պատճառով նա պարզապես պետք է լռի։

Թեև Հայաստանի կառավարությունն այս պահին քիչ բան կարող անել Արցախի և Արևմտյան Հայաստանի կորուսյալ տարածքների հարցում, դա չի նշանակում, թե այդ հողերը պետք է մոռացության մատնվեն։ Մի օր, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, հայերը կարող են ձգտել հետ ստանալ իրենց կորուսյալ տարածքները, սակայն միայն այն դեպքում, եթե չեն հրաժարվել դրանցից։ Նման իրավիճակ կարող է ստեղծվել ապագայում՝ այն ժամանակ, երբ Փաշինյանն արդեն վաղուց հեռացած կլինի ասպարեզից։ Մինչ այդ, նա չպետք է պարտավորվի ընդմիշտ զիջել մեր պատմական իրավունքները թշնամիներին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am