Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը։

armlur.am-ին  հայտնի է դարձել, որ Արարատի մարզում՝ հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հնարավոր վրեժխնդրությունը, իսկ հիմնական մասնակիցները բերման են ենթարկվել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը։

Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի «Հրաշք այգի» ռեստորանում։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի 6-րդ սրահի հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 49-ամյա Արմենակ Հ.-ն, 40-ամյա Սևան Խ.-ն, 38-ամյա Գոռ Հ.-ն, 39-ամյա Ալբերտ Ն.-ն, 40-ամյա Ռաֆայել Հ.-ն, 50-ամյա Արարատ Լ.-ն և 37-ամյա Գոռ Խ.-ն, ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ։ Նրանք, ըստ հաղորդման, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն այնուհետև վերածվել է փոխադարձ հարվածների։ Դրա հետևանքով խաթարվել է նաև ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց մեծ մասին համայնքային ոստիկանները «տաք հետքերով» հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։ Բաժին են հրավիրվել նաև նշված ռեստորանի մի քանի աշխատակիցներ, որոնք կատարվածի վերաբերյալ բանավոր հաղորդումներ են ներկայացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ն, Գոռ Խ.-ն, Սևան Խ.-ն և Ռաֆայել Հ.-ն դատարանի որոշմամբ վերցվել են տնային կալանքի։ Քննիչը նրանց նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայր։

Քնար Մանուկյան

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am