«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ու համայնքային ոստիկանները նաև կանխել են վիճաբանության մասնակիցների միջև ծեծկռտուքի հետագա զարգացումը, որը հնարավոր է ավելի վատ հետևանքներ ունենար, քանի որ մասնակիցներից մի քանիսը եղել են ոչ սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի 6-րդ սրահի հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 49-ամյա Արմենակ Հ.-ն, 40-ամյա Սևան Խ.-ն, 38-ամյա Գոռ Հ.-ն, 39-ամյա Ալբերտ Ն.-ն, 40-ամյա Ռաֆայել Հ.-ն, 50-ամյա Արարատ Լ.-ն, 37-ամյա Գոռ Խ.-ն ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը հետո վերածվել է փոխադարձ հարվածների, ինչի պատճառով խաթարվել է նաև ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց մեծ մասին համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։ Բաժին են հրավիրվել նաև նշված ռեստորանի մի քանի աշխատակիցներ, ովքեր կատարվածի մասին բանավոր հաղորդումներ են ներկայացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ․-ն, Գոռ Խ․-ն, Սևան Խ․-ն և Ռաֆայել Հ․-ն դատարանի որոշմամբ վերցվել են տնային կալանքի, քանի որ նրանց կալանքի որոշման համար քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայր։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am