Որոշում ենք կայացրել մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Տիգրանաշենը պետք է զարգանա, ինչ վերաբերում է հանձնելուն և խանգարելուն, ապա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը համարվում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս, լավ կլիներ, որ մեր իշխանությունները խոսեին մեր բնակավայրերի՝ այդ թվում Տիգրանաշենի զարգացման մասին: Վերջին տարիների ընթացքում Տիգրանաշենում որևիցե ծրագիր չէր իրականացվել, «Ուժեղ Հայաստան»-ը երեկ արդեն անոնսը տվեց, թե ինչ ծրագրեր է իրականացնելու, մասնավորապես պատրաստվում ենք գյուղմթերքի շուկա գործարկել, և օգնել, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց աճեցված բերքը աճեցնել և իրացնել՝ հաշվի առնելով նաև լոգիստիկ հնարավորությունները, որ գտնվում է Հյուսիս-հարավ ճանապարհին, վստահ ենք, որ այդ շուկան մեծ հաջողությամբ կգործի։
Որոշում ենք կայացրել Տիգրանաշենին խաղաղրապարակ նվիրել, բացի այդ էլ Տիգրանաշենում տրանսպորտի լուրջ խնդիր կա, բնականոն կամ այլ հիմունքներով գործող տրանսպորտը չի աշխատում, և մենք որոշում ենք կայացրել, որ գումարով, որը անկախության օրվա առիթով փոխանցվել էր մեր պատգամավորներին՝ այսինքն պարգևավճարներով, իրականացնել այդ ծրագրերը ու գյուղին տրանսպորտային միջոց նվիրել, որով հնարավոր կլինի գյուղը կապել արտաքին աշխարհի հետ և չթողնել բնակիչներին այս կամ այլ պատահական միջոցներով մարզկենտրոն կամ մայրաքաղաք հասնելու»,- նշել է Աբրահամյանը:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը