Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ
Սպիտակ տունը չի նախաձեռնում հարձակում ազատ մամուլի վրա, այն հարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սպիտակ տունը չի նախաձեռնում հարձակում ազատ մամուլի վրա, մի բան, որը ես գնահատում եմ։ Այն հարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա, մի բանի, որն աճել է ինչպես քաղցկեղ մեր սիրելի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այն կոռումպացված է, միտումնավոր, համատարած, լիովին համակարգված և բացարձակապես անվերահսկելի: Այն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և պետք է դադարեցվի հիմա»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ամերիկյան CNN, MSNOW և Politico լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր այդ ԶԼՄ-ների՝ Սպիտակ տանն աշխատելու արգելքի մասին՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր տարածելու մեջ։ Հաջորդ օրը երեք լրատվամիջոցների լրագրողներին մերժել էին Սպիտակ տան համալիր մուտք գործել, իսկ նրանց անցագրերն ապաակտիվացվել կամ առգրավվել էին։
