Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց
Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին: Այս կարծիքն է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես իսկապես այդպես եմ կարծում», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին Նյու Վիորքում Al-Monitor պորտալի համաժողովում։
Նրա կարծիքով՝ Իրանի վրա ճնշում գործադրելու՝ ԱՄՆ-ի ընտրած ռազմավարությունը, որը բացառում է խոշորածավալ մարտական գործողությունները, այս պահին բխում է Վաշինգտոնի շահերից և պետք է Թեհրանին դրդի վերսկսելու բանակցությունները։
