Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը «բոլորին հրավիրում» է Հանրապետության հրապարակում Անկախության տոն նշելու։ Փաստացի, դա այլ բան չէ, քան Անկախության տոնի վերածումը՝ հանրային միջոցներով կուսակցական միջոցառման։ Հանրապետության հրապարակի միջոցառումը կազմակերպվում է բոլոր հարկատուների փողով։
Երբ կառավարող կուսակցության ղեկավարը հայտարարում է, թե՝ եկեք միասին տոնենք, շատ լավ պատկերացնելով ներքաղաքական գունապնակի հանդեպ հանրային տրամադրվածությունների հարաբերությունը և հարաբերակցությունը, դրանով նա անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա–համակրային միջոցառման»։
