ԱՄՆ չորս սենատորներ կոչ են արել պատժամիջոցների ցուցակը մշակելիս հատուկ ուշադրություն դարձնել նաև Կամո Ավագումյանին

«Ամերիկայի ձայնը» գրում է․ Այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու մի իրադարձություն, որի մասին միտքն անքուն էր պահում Ռուսաստանի բազմաթիվ մեծահարուստների: Այսօր Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակելու է Կրեմլի մութ գործարքներին աջակցող այն ռուս օլիգարխների եւ նրանց ընտանիքի անդամների անունները, որոնց դեմ ԱՄՆ-ում կարող են պատժամիջոցներ ընդունվել: Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության գրասենյակների խորքում մշակված այդ ցուցակի ստույգ ծավալը հայտնի չէ. ոմանք խոսում են տասնյակ, մյուսները՝ հարյուրավոր եւ նույնիսկ՝ հազարավոր անունների մասին: Պետքարտուղարության նախկին աշխատակից Դենիել Ֆրիդը, ով այժմ խորհրդատվության կարգով մասնակցում է պատժամիջոցների այս ցուցակի մշակմանը, համոզված է, որ հազարավոր անուններ ցուցակում չեն լինելու.

«Օրենքը պարզ ասում է, որ դա կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մոտ են Վլադիմիր Պուտինին եւ Կրեմլին: Դրանք անձինք են, ովքեր կառավարում են Պուտինի ֆինանսական հոսքերը, պահում են նրա միջոցները, մարդիկ, ովքեր նրա քաղաքական կամքի գործիքն են»: Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմում է, որ պատժամիջոցների նոր ցուցակի նախապատրաստումը մեծ խուճապ է առաջացրել Ռուսաստանի օլիգարխների շրջանում. «Մոսկվայում այս կապակցությամբ տիրում է ոչ համարժեք հիստերիա»: Որոշ մեծահարուստներ նույնիսկ փորձել են դիմել ցուցակի նախապատրաստման մեջ ներգրավված փորձագետներին, վկայում է Ֆրիդը: Ցուցակի նախապատրաստման համար բուն պատասխանատուները սակայն գտնվում են ԱՄՆ-ի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարություններում, ինչպես նաեւ՝ հատուկ ծառայություններում: Ցուցակի հրապարակման նախօրեին որոշ հստակեցում մտցնելով՝ չորս ազդեցիկ հանրապետական սենատորներ Գրեմը, Ռուբիոն, Գարդներն ու Ուիքերը բաց նամակ են ուղղել ԱՄՆ-ի պետքարտուղարին: Նամակում սենատորները կոչ են անում ցուցակի մշակման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանի գխլավոր դատախազ Յուրի Չայկայի, նրա որդի Արտյոմի, վերջինիս հետ աշխատող Կամո Ավագումյանի, ինչպես նաեւ՝ գլխավոր դատախազի տեղակալի նախկին տիկնոջն ու խոշոր գործարար Ալիշեր Ուսմանովին: Օրենսդիրների կարծիքով, նշված մարդիկ ներգրավված են խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am