ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից, որի շուրջ «խոսում է» ընկերության հետ։ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գրում է Azatutyun.am-ը։

«Մեզ համար դա գումար է, որ պետք է համարվի տնտեսված գումար ու վերադարձվի պետությանը։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, ու մենք կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես», – հայտարարել է նախարարը։

Օգոստոսի 28-ին «Ազատություն»-ը հետաքննություն էր հրապարակել, պարզելով, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամի նախահաշվից շեղված տնտեսումներ ունի, և ամիսներ շարունակ նախարարությունը չի կարողանում այդ գումարը հետ ստանալ ընկերությունից։ Բացի այդ, ԿԳՄՍՆ-ը համերգից առաջ կասկածելի նպատակահարմարությամբ վերացրել էր բանկային երաշխիքը ընկերության համար, այնինչ բանկային երաշխիքի առկայության դեպքում այս գումարը նախարարությունը կկարողանար գանձել հենց այդ երաշխիքից։ Ավելին՝ նախարարությունը գործողություններ էր ձեռնարկել, որով, ըստ էության, զրոյացվել էին այն տույժերն ու տուգանքները «Դոպինգ սփեյս»-ի համար, որ ձևավորվել էին համերգի կազմակերպումը տևական ժամանակ ուշացնելու համար։ Համերգը հետաձգվել էր 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով։

Ինչո՞ւ է նախարարությունը հրաժարվել բանկային երաշխիքից
Ըստ նախարարի՝ իրենց նպատակը եղել է ոչ թե քաշքշուկները, այլ համերգի կազմակերպումը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ ստեղծվել էր իրավիճակ, որ պիտի հանգուցալուծվեր ու հանգուցալուծվեր դրական ձևով։ Ես կարծում եմ՝ մենք կարողացել ենք իրավիճակը կառավարել այնպես, որ որևէ մեկիս կամքից չկախված պատճառներով համերգի չիրականացումը այնուհետև դարձել է նոր համերգի իրականացում», – նշել է Ժաննա Անդրեասյանը՝ պնդելով, որ գործընթացքում նախարարության գործողությունները եղել են իրավաչափ ու օրենսդրությանը համապատասխանող։

Երևանում հոկտեմբերին կայանալիք COP 17-ի կազմակերպումը ևս հանձնվել է «Դոպինգ սփեյս»-ին։ Ընկերությանը հատկացվել է ավելի քան 9 մլն դոլար. ինչո՞ւ է այս խոշոր միջոցառման կազմակերպումը հանձնվել մի ընկերության, որ հանրային միջոցների ծախսի հիմնավորվածության՝ միլիոնների հասնող խնդիրներ ունի: «Եթե մենք ունենք իրավիճակ, որ որևէ մեկի կամքով չի եղել ու որի հետ կունենանք իրավական լուծումներ, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք որևէ ընկերության գործունեության մասին ընդհանրապես», – ասել է նա:

Բացի ավելի քան 502 մլն դրամը, որ ընկերությունը տնտեսել է ու չի վերադարձնում բյուջե, համերգի հետ կապված տույժերը միայն 2025-ի առաջին ութ ամսում հասնում էին մոտ 1.7 մլրդ դրամի։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am