Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար, գրում է ermenihaber.am-ը:
Խորհրդի նիստում որոշում է կայացվել եկամուտի 5 տոկոսով տուգանել ռադիոկայանին, ինչպես նաև ռադիոկայանի վրա պարտավորություն է դրվել 5 անգամ դադարեցնել հաղորդման եթերը, որի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտությունները:
Եկամտի 5 տոկոսի չափով տուգանքը Թուրքիայում ռադիոկայանների նկատմամբ կիրառվող ամենախիստ նյութական պատիժն է: 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ ռադիոկայանի եթերից վիրավորանքներ հնչելու դեպքում, 10 օրով կկկասեցվի դրա եթերը, 3-րդ անգամ կրկնվելու դեպքում ռադիոկայանը կզրկվի հեռարձակման լիցենզիայից:
Ավելի վաղ էլ Ադրբեջանում դադարեցրել էին թուրքական «FOX Tv» հեռուստաընկերության հեռարձակումը: Դրա պատճառն էլ դարձել էր այն, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրի հաղորդավարը հեգնանքով էր հայտնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու լուրը:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը