Աֆրինի քրդերի 50 տոկոսի արմատները հայկական են. Հրայր Ակիլյան

Աֆրինի քրդերի մի մասը հայերեն է խոսում եւ նրանց 50 տոկոսի արմատները հայկական են, մայրերը՝ Ցեղասպանությունից փրկված հայուհիներ, ասում է Հրայր Ակիլյանը, որի ընտանիքն Արեւմտյան Հայաստանից գաղթել է Սիրիա, հաստատվել Աֆրինի մոտակա բնակավայրում, ապա տեղափոխվել Հալեպ, հիմա՝ Երեւան, գրում է arevelk.am-ը: «Աֆրինի հայերը, բնականաբար այդ շրջան են հասել Հայոց ցեղասպանության տարիներին: Քաղաքի մոտակայքում կար Քաթմա անունով երկաթգծի կայարան, որտեղ հասնելով հայերը ոտքով շարժվում էին դեպի Աֆրին: 20-30 տարի առաջ Ադրինում դեռ հայ ընտանիքներ կային: Ճիշտ է՝ համայնքային կյանք չկար, եկեղեցի չունեին: Աֆրինին կից Ազազ քաղաքը կարեւոր հայկական բնակավայր էր, որտեղ ապրող հայ բնակչության թիվը հասնում էր մինչեւ 5000-ի եւ նրանք նույնիսկ եկեղեցի ունեին»,- ասում է Հրայր Ակիլյանը: Նրա խոսքով՝ նախապատերազմական Սիրիայում Աֆրինը հողագործական շրջան էր՝ հայտնի ձիթենիներով եւ պատահական չէ, որ արդիական ձեւերով ձեթ արտադրելու հմտությունները հայերն են բերել այդ շրջան: Աֆրինի ձեթի հռչակը դուրս էր եկել Սիրիայի սահմաններից եւ ամբողջ Սիրիան գիտի, որ Աֆրինում ձեթի արտադրությունը հայերն են զարգացրել՝ երկու հայ ընտանիքներ՝ Մակարյաններ եւ Տեր Վարդանյաններ, որոնք ձեթի գործարաններ էին հիմել, որոնք գործել են մինչեւ 70-ականները: «Հստակ տվյալներ չունեմ, բայց լսել եմ, որ մինչեւ այսօր էլ կան գործարաններ, որոնց տերերը հայեր են», - ասում է Հրայր Ակիլյանը: Թուրքական զինուժը հունվարի 19-ին ՝ Աֆրինի քրդերի դեմ Ձիթենու ճյուղ ռազմական գործողությամբ ներխուժել է Սիրիայի տարածք:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am