Հեղաշրջում կլինի՞. Սերժ Սարգսյանը թռիչք է կատարել «կկվի բնի վրայով»

«Իրատես» թերթը գրում է. «Ապագա նախագահի հարցում որոշակիությունն արդեն առկա է: Օրակարգում է վարչապետի «ով» լինելու խնդիրը: Չնայած, ինքնին հասկանալի է` ով: Հավելենք պարզապես, որ տևական ժամանակ գաղտնի պահվող կառավարության կառուցվածքի մասին օրենքն էլ իր հերթին եկավ ասելու, որ Սերժ Սարգսյանը «վարչապետանում» է. ուժայինները, որ ցայս նախագահի իրավասության ներքո էին, սահուն անցում կատարեցին վարչապետի «ներքո»: Իսկ հիմա ռիսկի դիմենք ու շամպայն խմենք (չնայած ԼՏՊ-ի դառը փորձին), և ասենք` վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ևս կանցնի առաջին փուլով: Եվ այնուհանդերձ, կա՞ն ռիսկեր, որ կարող են, որպես «մնացորդային» երևույթներ, ուղեկցել նրան: Խնդիրը բացառապես տեղական «սպառման» է. որոշ «կոնկուրենտ ֆիրմաներ» դեժավյու են ցանկանում. այն է` 98-ի սցենարի կրկնություն, մեկ գիշերում` իշխանափոխություն: ՈՒ ընդհատակյա աշխատանք են տանում պատգամավորների, չինովնիկական ապարատների հետ, որոնք, ինչ խոսք, ոչ «առյուծի կաթ են խմել, ոչ էլ Մակարովի գյուլլա կուլ տվել», բայց և մաշկափոխ նրանց գոյությունն իրենց մոտ եկած «պատգամաբերներին» հուսախաբ չի անում, «հորդորում» է` եթե փողոցում «էնքան մարդ հավաքվի, որ անցումը հնարավոր լինի, կնայենք»։ Ասել է` դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանին: Ժպտու՞մ եք: Կարող էիք նաև «ուշագնաց լինել»: Բայց պետք է հասկանալ, որ «հազար փոր օգտագործվածներին», հանց կասեր Վանոն, «լուրջ» խոստումներ և «այլներ» են տրվում իրենց «ապագայի» և «մնացյալի» մասով: Բայց և` առաջ անցնենք, ասելու, որ «կոնկուրենտ ֆիրմայի» մի մասը, այսպես ասած` քաղաքական սեգմենտը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանն ու իր հետևում կանգնածները, հասկացել են` խաղը մեկընդմիշտ տանուլ է տրված. հիշենք` Օսկանյանն ասել է` «ոչինչ էլ չի լինի, նրանք իշխանությունը կկիսեն միմյանց միջև, և ամեն բան կավարտվի», ու մեկնել է ԱՄՆ: Մինասիչը շատ լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանը թռիչք է կատարել «կկվի բնի վրայով»` ստորագրելով ԵՄ համաձայնագիրը: Իսկ «կկուն»` Ռուսաստանը, լուռ է, որովհետև այդ համաձայնագրից ինքը ևս օգտվելու է: Գեոքաղաքական ամբողջական աղեղը ևս այս պահին ի շահ Հայաստանի է, քանզի նույն Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի գլուխները խառն են Իդլիբ-Աֆրին բարտերով, ԱՄՆ-ն էլ «սարքավորել» է Ղարաբաղի սահմանները` «դեզինտոքսիկացնելով» ազիկական դիվերսիաները, Սերժ Սարգսյանն էլ Արևմուտքում, ԵԽԽՎ-ներում «նոն ստոպ» դրական սալտոներ է կատարում, ներսում էլ` «նոու-հաուներ» իրացնում. հանդիպում է զինվորների հետ, «կամերաները անջատում», Արմեն Սարգսյան-պերսոն «ներմուծում», այլ հետաքրքիր պասաժներ ցուցանում։ Մի խոսքով, «կոնկուրենտների աբիժնիկ» մասն է, որ այսօր փորձում է հասնել ինչ-որ բանի, հույսը դնելով դեժավյուի վրա` կարծելով, թե «հիսուն հազար» ժողովուրդ կհավաքվի ապրիլի 9-ին ընդառաջ և. իրենք, Հիսուսի նման, կարտաբերեն. «Կատարվեց»: Ի դեպ, մարտի 1-ի միտինգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Սեյրան Օհանյանը: Հետաքրքիր է, իհարկե, որովհետև նույն հարթակի վրա գտնվողները, նաև չգտնվողները, նրանց թվում` Զարուհի Փոստանջյանը, նաև Օհանյան-Օսկանյան զույգին էին մեղադրում «մարտի մեկի» «կայացման» մեջ: Մասնակցելո՞ւ է այդ միտինգին Հովիկ Աբրահամյանը: Տեղեկություն դեռ չկա: Կա տեղեկություն, որ նրա հայրենակից, ոչ անհայտ Գրիշա Վիրաբյանը «նոր, հուժկու» միտինգային շարժում է սկսում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ոչ, մենք չենք ասում, որ երբեմնի կարկառուն ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը այսօր «ֆորա» է ապահովում իր «հայրենակցի» համար, որի հետ ժամանակին այնքան թշնամական հարաբերությունների մեջ էր, որ ծայրահեղ, ինքնին անթույլատրելի քայլերի էր դիմում (թակարդն առած` բողոքի ցույցերի էր ելնում)։ Չենք ասում, որովհետև քաղաքականության մեջ չկան թշնամիներ, չկան բարեկամներ: Կան շահեր: Ու այդ «շահը» այսօր Սերժ Սարգսյանն է: Թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքին առումներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am