Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնում է․

«Տեղեկացնում եմ, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված հայցի ապահովման շրջանակներում հարկադիր կատարողը Մասյացոտնի թեմի հոգևորականին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանին, պարտավորեցրել էր, որպեսզի վերջինս ստորագրությամբ օժանդակի Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներներին:

Տեր Աբրահամը իրավացիորեն հրաժարվել էր կատարել ապօրինի որևէ գործողություն և դիմել էր դատարան:

Այսօր, ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ռուզաննա Ազրոյան) բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության։

Դատարանն անվավեր է ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը, որով Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի վրա դրվել էր Արդշինբանկում որոշակի գործողություններ կատարելու պարտականություն։
Դատարանի թիվ ՎԴ/9214/05/26 գործով 18.09.2026թ. վճռում արձանագրվել են սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք իրավական դիրքորոշումներ։
Մասնավորապես, դատարանը նշել է, որ կատարողական վարույթը չի կարող դառնալ դատարանի կողմից արդեն իսկ լուծված վեճի բովանդակությունը կամ դատական ակտի հասցեատերերի շրջանակը ընդլայնելու միջոց։ Հարկադիր կատարողի խնդիրը դատական ակտն այն սահմաններում իրականացնելն է, որոնցում այն ընդունվել է, և ոչ թե նոր պարտավորություններ կամ նոր պարտապաններ ստեղծելը։
Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտում օգտագործված «այլ անձանց» ձևակերպումը հարկադիր կատարողին չի տալիս անսահմանափակ լիազորություն՝ իր հայեցողությամբ որոշելու, թե ով է այդ անձանց շրջանակում և նրա նկատմամբ ստեղծելու անմիջական կատարողական պարտականություն։ Դրա համար անհրաժեշտ է օրենքով հստակ նախատեսված իրավական հիմք։

Ըստ դատարանի՝ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը պարզ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այն կայացրած դատարան՝ պարզաբանում ստանալու, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի դատական ակտի հասցեատերերի շրջանակը։

Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ինչի հետևանքով Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։
Այս դատական ակտը կարևոր է ոչ միայն կոնկրետ գործի համար։ Այն վերահաստատում է հիմնարար սկզբունք՝ պետական մարմինը չի կարող անձի համար նոր պարտականություն ստեղծել միայն սեփական մեկնաբանությամբ։ Անձի նկատմամբ հարկադրանք կարող է կիրառվել միայն Սահմանադրությամբ և օրենքով հստակ նախատեսված իրավական հիմքի առկայության դեպքում։

Հիշեցնեմ նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանի) հաղորդման հիման վրա՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված հայցի ապահովման որոշմանն իբրև խոչընդոտելու հիմքով»:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպանություն գործել «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններին Թուրքիայում քննում են «Էրդողան» տապանաքարի դրվագը Նույնիսկ պատվաստանյութի տուփն է ավելի ճշգրիտ տեղեկություն տալիս, քան Ձեր որոշ պատասխանատուները «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթ Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա․ «Հետք» Ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն և կողաշրջվել. վարորդը մահացել է Ռուբինյանը պարգևատրել է Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնը Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ․ Սուրեն Սուրենյանց Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի․ Ոսկանյան Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա Դատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. ԳԽ Գրատախտակին գնացած ՔՊ-ական, դուք մի մեծ խնդիր ունեք, որի համար ցավակցում եմ․ Վահե Մովսիսյան (video) Ինչ փաստաթղթեր է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի, որի հիման վրա կեղծ գործ են բացել․ Ալեքսանդր Կոչուբաև (video) «Խայտառակություն․ Փաշինյանը հարձակվել է տնօրենների վրա, ասել՝ տգետներ»․ Ռուզան Ստեփանյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ․ Ինչպես Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան (video) Ես սարսափեցի՝ ինչ տեսա ԱԺ-ում․․․ այ «եզեր», դուք էս ի՞նչ եք խոսում․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) «Բա որ ադրբեջանցիները գան, շանսատակ անեն, ի՞նչ ես անելու» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am