Նստավայր Երևանի կենտրոնում,ամառանոց՝ Սևանում, առանձնատուն՝ Ձորափի փողոցում. ի՞նչ կունենա նոր նախագահը

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները: Ըստ նախագծի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը, որի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, և որը չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`նստավայր, որը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: Բացի այդ, նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Բացի այդ, նախագահին տրամադրվում է նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք: Նախագահն ունենում է նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ և անձնական բժիշկ: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից: Պաշտոնաթող նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am