Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։

Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։

Սակայն «մացեմածիկայի» շուրջ աղմուկից զատ՝ ուշագրավ է նաև նորահայտ ՔՊ-ականի քաղաքական անցյալը։

Արաքսյա Վարդանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 5-րդ համարն էր։ Այսօր արդեն Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ ԱԺ պաշտոնական կայքն էլ նրան ներկայացնում է որպես ՔՊ անդամ և խմբակցության պատգամավոր, որը Փարաքարու ավագանուց է խորհրդարան գնացել։

2021-ին Վարդանյանի քաղաքական բառապաշարը ևս էապես տարբերվում էր այսօրվա իշխանական դիրքավորումից։ Ընտրություններից առաջ նա հայտարարում էր.

«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարևոր ու վճռորոշ պահի առաջ. այն է՝ կորցնել պետականությունը և ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով»։

Նա նաև կոչ էր անում քաղաքացիներին գիտակցել, որ «այլևս սխալվելու իրավունք չունենք» և դադարել «թուլանալ, ընկճվել, դեգերել և սգալ»։ Այդ ժամանակ Վարդանյանը ընտրողներին կոչ էր անում աջակցել Սամվել Բաբայանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի մերձավոր շրջապատում այսօր էլ կան մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքին հարող մարդիկ։

Մեր աղբյուրները ՔՊ-ում նրա ընդգծված կոշտ իշխանական հռետորաբանությունը կապում են նաև իր քաղաքական հավատարմության վերաբերյալ հնարավոր կասկածները փարատելու ձգտման հետ։ Սա, սակայն, մեր աղբյուրների գնահատականն է, և Վարդանյանի հրապարակային մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ դեռ չկա։

Այսպիսով՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում Արաքսյա Վարդանյանի քաղաքական ճանապարհը Սամվել Բաբայանի թիմից հասցրել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ՔՊ»։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
«Դուրս եմ անելու»․Ռուբինյանը սկսեց մուրճով խփել սեղանին, ՔՊ-ականը «ընկնավորվեց» ընդդիմադիրի փաստերից (video) Արթուր Խաչատրյանը սկսեց գոռալ Վահագն Հովակիմյանի վրա (video) «Չափերդ չանցես․․․ լռե՛ք»․ գոռգոռոցներ Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ (video) ՇՏԱՊ. Ինձ թույլ չեն տալիս անալիզ հանձնել, առավոտյան մարզվել․ գերության մեջ Ռուբեն Վարդանյանի խոսքը (video) Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին Երրորդ Հանրապետության ծննդյան օրը կարող է վերածվել այն օրվա, երբ Նիկոլը կփորձի հայտարարել, որ այդ Հանրապետությունն այլևս մի ավարտված պատմությունն է. Արմեն Հովասափյան ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Մյուռոն էլ չկա, որ բերանս ողողեմ, Վահագն Ալեքսանյանի մասին խոսելուց․ Բագրատ Միկոյան (video) Այսպիսի բան երբեք չի եղել․․․ դատախազներին էս ի՞նչ վիճակի մեջ եք գցել․ Ռոբերտ Քոչարյան (video) Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը Վթարային ջրանջատում Երևանում Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև Փաշինյանն իր «հիստերիկ ու խեղկատակ» ելույթի արժանի պատասխանը ստացավ․ Քրիստինե Նազարյան (video) Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Ժողովրդի մեծ մասը պահանջում է, որ փաշինյանենց դաժան պատժի արժանացնենք․ «Հայաստան» դաշինքի անդամ (video) Դուրս եկեք փողոց, տեսեք՝ ժողովուրդն ինչ է խոսում ձեր մասին․ Ասատուրովը՝ ՔՊ-ականներին (video) ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Դատախազությունում գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ այս փուչիկը պայթում է․ Սևակ Խաչատրյան (video) Ասանժը հրապարակել է երկու տարվա ընթացքում առաջին գրառումը քպ մուտքն էլ սահմանափակ է` հո բոլոր աբիժնիկներին չե՞ն կարա ընդունել. Ռուբեն Մելիքյան Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին ԱՄՆ-ը հավանություն է տվել Փեզեշքիանի և Արաղչիի վիզաներին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am