«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան։


Կաճեն ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատախազների և մարզպետերի աշխատավարձերը։
Կկրկնապատկվեն և նույնիսկ կեռապատկվեն համայնքների ղեկավարների աշխատավարձերը։

Ու սա այն դեպքում, երբ 2024 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21,7 տոկոս, երբ աղքատ է համարվում ամեն չորրորդ երեխան, երբ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ մարդիկ կանգնած են տարրական կարիքները հոգալու խնդրի առաջ։
Ավելին՝ 21-րդ դարում Հայաստանում արձանագրվում են սովից մահվան դեպքեր։
2021 թվականի նախընտրական ծրագրով խոստացել էիք մինչև 2026 թվականը կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը։
Աղքատությունը կրկնակի չնվազեց, բայց փոխարենը դուք սկսեցիք ավելի բարեկեցիկ ապրել։ Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը։
Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։

Բայց աղքատության նման ցուցանիշի պարագայում արդյո՞ք առաջին հերթին պետք չէ մտածել սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման և մարդկանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ապահովման մասին։

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 14 միլիարդ դոլարը։ Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռևս ապրում են վագոն տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում։

Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում նաև պետական համակարգը լոյալ պահելու քաղաքական հաշվարկ կա։

Քաղաքացիները հաճախ հիասթափվում և հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև անարդարության զգացումից։
Այսպիսի որոշումները էլ ավելի են խորացնելու սոցիալական անարդարության զգացումը»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է «Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթի և առաջիկա անելիքների մասին Վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը #ՀԻՄԱ․Նիկո՛լ, ռուսական 102-րդ ռազմաբազան առաջին հերթին քո փրկության համար է պետք. Հովհաննես Շահինյան (video) Զինդատախազը պետք է շատ արագ գործ հարուցի Հասմիկ Հակոբյանի վրա․ պահեստազորի փոխգնդապետ (video) «Ալեն Սիմոնյանի համար վատ լուր ունեմ Փաշինյանի վերաբերյալ» (video) «Ինչու՞ մինչև հիմա ծեփված չեն Նարեկ Նալբանդյանը, Հայկ Սարգսյանը»․ Հովհաննես Շահինյան (video) Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ «Սարսափելի է․ Ալեն Սիմոնյան, ավելի խայտառակվեցիր» (video) Մենք կհաղթենք Իրանի վարչակարգին, կվերացնենք ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահ»-ը․ Նեթանյահու ՔՊ-ականների ձայնագրությունները հրապարակվելու են հենց այդ պահին․ Արեգա Հովսեփյան (video) Փաշինյանի այցից հետո Գառնահովիտի դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել. ի՞նչ է պատմում մարզպետը. MakaryanNews Պահանջում ենք ԱԺ բարձր ամբիոնից ներողություն խնդրել․ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը․ բաց նամակ՝ Փաշինյանին Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ 55 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են Փաշինյանի փոխարեն ես աչքս նրա վրա կպահեի Նեղացա՞ծ եք Սամվել Ալեքսանյանից ու Հովիկ Աբրահամյանից․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Վահագն Ալեքսանյա՛ն, կովերից ու հավերից խոսելուց առաջ սա լսե՛ք․ Գառնիկ Դավթյան (video) Պարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը «Նիկոլը Սյունիքի հարցը լուծեց․ Ջերմուկից մինչև Մեղրի» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am