«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը հիմա զբաղեցնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը, դրամահավաքների կազմակերպման կողմնակից է, ավելին, նախկին նախարարը դրամահավաքների կազմակերպման համար հավակնոտ սահմանում ունի: Երեկ Զինվորական վերականգնողական կենտրոնի բացմանը, երբ լրագրողները հետաքրվել են, թե կառույցի բյուջեն ունենալու՞ է ֆինանսավորման հիմնական աղբյուր, թե՞ կրկին բարգործություններից ու դրամահավաքներից է կառույցը սնվելու, Մուրադյանն ասել է.
«Դրամահավաքներն աշխարհով մեկ ընդունված կարգեր են, դրանցից բացարձակ պետք չի խուսափել: Դրամահավաքները թույլ են տալիս նման կենտրոններ ստեղծել: Այս շենքը կառուցվել է դրամահավաքով եւ հիմա էլ վերակառուցվեց այդ ճանապարհով: Դրամահավաքները վկայում են հասարակության հասունության մասին, թե ինչպիսի արձագանք է ստանում այս կամ այն խնդիրը հասարակության կողմից: Ես այդ կոչով դիմեցի մեր շրջանավարտներին, ովքեր աշխատում են աշխարհի 40 երկրներում»,- ասաց Մուրադյանը:
Վերջին շրջանում դրամահավաքի անցկավցման կոչը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Պնախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողի համար գումար տրամադրել»:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը