Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ
Իրանն ու Օմանն ավարտին են հասցնում Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցք ստեղծելու մասին պայմանավորվածության աշխատանքները, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում. այն տեղի կունենա հենց որ ԱՄՆ-ը կատարի Թեհրանի պայմանները, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Գաշգավին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր օմանական կողմի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև պայմանավորվել էր շարունակել քննարկումները այժմ փակ նեղուցով նավագնացության մշտապես գործող միջանցք ստեղծելու շուրջ։
«Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի շարժման համակարգի վերաբերյալ Օմանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, այն գործնականում մշակվել է մինչև վերջ։ Մենք կրկին ընդգծում ենք, որ Հորմուզի նեղուցում միջանցքի մասին պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները», - ասել է նա։
Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերը շարունակելու են վերահսկել Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել 14 կետից բաղկացած Իսլամաբադի հուշագրի հիման վրա սահմանված պայմանները, որոնք հունիսին կնքվել էին Թեհրանի և Վաշինգտոնի միջև։
