Ոնց նախագահն ասի՝ մենք կնոպկա սեղմող ենք. գեներալ Սեյրանը ոգեւորված է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյան - ԱԺ ՀՀԿ ֆրակցիա հանդիպումը բավականին անհետաքրքիր է անցել: Ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Արմեն Աշոտյանը, ով գործուղման է: Մեր զրուցակիցն ասաց. «Կարող էր եւ այդ հանդիպումը չլիներ, կուսակցության ղեկավարն ասել է` ընտրենք, ընտրելու ենք»։ Ոգեւորված են եղել Սամվել Նիկոյանը եւ գեներալ Սեյրանը: Նիկոյանը դիֆերամբներ է ձոնել նոր նախագահի հասցեին, ասել է, որ նրա թեկնածությունը քաղաքակրթական ընտրության արգասիք է: Գեներալ Սեյրանն էլ տեղից մի գլուխ «խառնվել» է` «դու շատ լավ մարդ ես, դու ընտրված ես, նախագահը մեզ ոնց ասի, սաղս էստեղ կնոպկա սեղմող ենք»: Թեկնածուն հանդիպման է ներկայացել Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ։

«Ա լա Րաֆֆի»՝ բոլորին ձեռքով բարեւել է, ապա խոսել Հայաստանը ճանաչելի դարձնելու մասին, ասել է` պետք է Հայաստանն ավելի լավ երկիր սարքենք. «Մենք ունենք այդ հնարավորությունը»: Դժգույն հարցեր են հնչել. Թունելի Հակոբը հարցրել է` ինչպե՞ս պետք է լինի հայաստանյան բիզնես միջավայրը, ինչպե՞ս պետք է վարենք բիզնեսը: Արմեն Սարգսյանն ասել է․ «Պետք է լինի հրապուրիչ»:

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հարցրել է` ինչպե՞ս եք Սահմանադրությանը վերաբերվում: Ասել է` լավ: Հարցեր են եղել Սփյուռքին վերաբերող: Քաղաքական որեւէ հարց չի հնչել: Կարո՞ղ ենք արձանագրել, որ առանձնապես մեծ փոխըմբռնում չի եղել ձեր եւ թեկնածուի միջեւ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Միանշանակ` ոչ. Արմեն Սարգսյանը բավականին մտերմիկ, ոչ փշերի վրա անցկացրեց հանդիպումը։ «Սպիտակ» մարդու արտաքինով, աշխարհի հետ շփվող, բարձր մաներայի տեր մարդ էր, ու ցանկացած մեկն իրեն լավ կզգա, որ նա իր երկրի ղեկավարն է. ընդհանուր առմամբ` դեպի մայրամուտ գնացող մարդու իմաստնությամբ, հանդարտությամբ մարդ էր, ինչը նոր որակ է մեզանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am