«Ծխել ենք, ծխում ենք, ու ու ծխելու ենք». բա ինչի՞ են ընտրությունները կեղծվում

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եթե ձեզ ասում են՝ չի կարելի աղբը նետել մեքենայի պատուհանից, մի՛ համաձայնեք: Որովհետեւ Հայաստանում չկա սոցիալական արդարություն: Քանի որ չկա արդարություն, հետեւաբար ամեն քայլափոխի պետք է աղբանոցներ սարքել: Տրամաբանական է, չէ՞: Այ, եթե ինչ-որ հրաշքով մենք ապրեինք արդար, օրինական երկրում, այդ դեպքում հոգ կտանեինք քաղաքի եւ հանրապետության մաքրության մասին: Եթե ձեզ ասում են, որ աջակողմյա երթեւեկության պայմաններում չպիտի լինեն աջ ղեկով մեքենաներ, դա նույնպես սխալ է: Ինչո՞ւ է սխալ: Որովհետեւ Հայաստանում կա մեկ միլիոն աղքատ: Նույնպես շատ տրամաբանական է: Եթե լիներ, օրինակ, կես միլիոն աղքատ, այդ ժամանակ հնարավոր կլիներ մտածել ձախ ղեկ ունենալու մասին:

Եթե ձեզ ասում են, որ հասարակական վայրերում ծխել չի կարելի, որովհետեւ այդ վայրերում կարող են լինել նաեւ չծխող մարդիկ, դա ընդհանրապես անհեթեթություն է: Որովհետեւ Հայաստանում ընտրություններ են կեղծվում: Հասկանալի է, չէ՞, որ մարդիկ ծխում են հենց իշխանությունների՝ լեգիտիմության պակասի դարդից եւ կսկսեն առողջ ապրելակերպ վարել միայն այն պարագայում, եթե ունենան լեգիտիմ իշխանություն: Արդար ընտրությունները մարդկանց կստիպեն ավելի հոգատար լինել սեփական եւ ուրիշների առողջության հարցում:

Եթե ցանկություն չկա լինելու նորմալ քաղաքացի եւ նորմալ մարդ, բոլոր փաստարկներն էլ ընդունելի են: Մանավանդ այս վերջին՝ ծխելու դեմ պայքարի դեպքում, երբ մի «բոխչայի» մեջ են հավաքվել սովորական պոպուլիզմը, համեմատաբար «անշառ» թեմայով իշխանության ոչ բարձրագույն օղակին հակադրվելը, ինչպես նաեւ «Ինգո Արմենիայի» բիզնես մրցակիցների շահերը: Ես կողմ եմ, որ սննդի օբյեկտներում, հիմնարկների գրասենյակներում, տրանսպորտում, վերելակներում եւ կանգառներում ծխելն ամբողջությամբ, անվերապահորեն արգելվի: Ուրիշ հարց, որ մեր պետությունն առայժմ չի մտածել արդյունավետ ձեւեր, որոնցով հնարավոր կլինի իրագործել այդ արգելքը: Բարձրացնել տուգանքների չափերը՝ ինձ թվում է, դա արդյունավետ ճանապարհ չէ: Եվ խնդիրը «բա էս խեղճ ժողովրդին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ նման տուգանք եք դնում» պոպուլիստական փաստարկը չէ: Խնդիրն ավելի պարզ է. եթե հասարակական վայրում ծխող մարդկանց չի հաջողվում տուգանել, երբ տուգանքը, ենթադրենք, 5 հազար է, ապա չի հաջողվի տուգանել, երբ տուգանքը 50 կամ 500 հազար է: Եթե նախորդ՝ ավելի մեղմ օրենքը չի գործում, այն չի գործի նաեւ «խստացումների» պարագայում: Ոչինչ չի վարկաբեկում ճիշտ գաղափարը, որքան «օդի մեջ» մնացած, անիրագործելի հռչակագրերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am