Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել». ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանը պատրաստ է ապագայում նախաձեռնություններ առաջ քաշել Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու մզկիթների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը նվիրված միջոցառման ժամանակ։

 Ադրբեջանցի պատգամավորը նշել է, թե «պատմամշակութային և կրոնական հուշարձանների վերականգնման» ուղղությամբ Ադրբեջանի գործունեությունը չի սահմանափակվում միայն երկրի տարածքով։

«Ինչպես մենք հայտարարել ենք Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ մեր քննարկումների ընթացքում՝ ապագայում, եթե հնարավորություն ստեղծվի, մենք պատրաստ ենք նախաձեռնություններ առաջ քաշել ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու մզկիթների վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա։

Ֆազիլ Մուստաֆան հավելել է, թե խաղաղության համաձայնագրից հետո այդ տարածքներում ժառանգության վերականգնման հարցը նույնպես կարող է բարձրացվել։

Հիշեցնենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։

Ուշագրավ է, որ Արցախի տարածքում հայկական պատմական ու կրոնական ժառանգության ոչնչացմամբ և պատմության նենգափոխմամբ զբաղվող Բաքվի պաշտոնյան խոսում է հուշարձանների վերականգնումից։

Հավելենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
55 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են Փաշինյանի փոխարեն ես աչքս նրա վրա կպահեի Նեղացա՞ծ եք Սամվել Ալեքսանյանից ու Հովիկ Աբրահամյանից․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Վահագն Ալեքսանյա՛ն, կովերից ու հավերից խոսելուց առաջ սա լսե՛ք․ Գառնիկ Դավթյան (video) Պարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը «Նիկոլը Սյունիքի հարցը լուծեց․ Ջերմուկից մինչև Մեղրի» (video) Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. դուք վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը` մեր երկրում. Կարապետյանը՝ Հովակիմյանին Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը». Արսենյան Ձյաձ Գառնիկը ձեզ բան է փոխանցել․ Մեսրոպ Մանուկյանի հարցի ժամանակ ՔՊ-ականները սկսեցին գոռգոռալ (video) Ձորափի փողոցում վիճաբանության մասնակից 20-ամյա երիտասարդը զենքով ձերբակալվել է #ՀԻՄԱ․ Դուք խայտառակվեցիք․ ես սարսափեցի՝ ինչ տեսա Ազգային ժողովում․ Նարինե Դիլբարյան (video) 4-6 աստիճանով ջերմաստիճանը կնվազի, հետո՝ կբարձրանա Փաշինյանը ծափ է տալու․ հաջորդ վարչապետը ես եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video) «Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր…». Սուրեն Սուրենյանց ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ Փաշինյանն ինքն է բացահայտել՝ sms-ով ԲԴԽ նախագահից ինչ է պահանջել․ Ավետիք Չալաբյան (video) Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել». ադրբեջանցի պատգամավոր Արաղչին թուրք և պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները «Մարիաննա Ղահրամանյանը փաստերով խայտառակեց Վահագն Հովակիմյանի գործունեությունը» (video) Ձեր թուլակամ որոշման արդյունքում ԲՀԿ-ն այսօր Ազգային ժողովում չէ. Նարեկ Կարապետյանը՝ Վահագն Հովակիմյանին Բենզինի գնի բարձրացման հարցով Մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին «Դուք վիրավորում եք»․ լարված երկխոսություն Էդգար Ղազարյանի և Վահագն Հովակիմյանի միջև (video) Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ Շոյգու Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումը․ Շոյգու
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am