Ծեծկռտուք՝ Արտաշատի գիշերային ակումբներից մեկում․ 4 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում գտնվող «Դելիս» գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տվյալներն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։40-ի սահմաններում, նշված գիշերային ակումբի հաճախորդ, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սուրեն Խ․-ն, ալկոհոլի ազդեցության տակ, բռնել է գիշերային ակումբի պարուհիներից մեկի մազերից, որին միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Սերգեյ Հ․-ն, նրա եղբայրը՝ 28-ամյա Կարեն Հ․-ն, և նրանց ընկեր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Շամալ Ու․-ն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո նրանք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, միմյանց ուղղությամբ նետել են գարեջրի շշեր և բաժակներ, ինչպես նաև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Նշված վիճաբանությանը միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Էդվարդ Վ․-ն և նրա ընկերուհին՝ 48-ամյա Ալինա Մ․-ն, ովքեր փորձել են բաժանել վերջիններիս, սակայն Սուրեն Խ․-ն գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է Էդվարդ Վ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Խ․-ն, Սերգեյ Հ․-ն, Շամալ Ու․-ն և Էդվարդ Վ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, և ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Փաշինյանը ծափ է տալու․ հաջորդ վարչապետը ես եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video) «Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր…». Սուրեն Սուրենյանց ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ Փաշինյանն ինքն է բացահայտել՝ sms-ով ԲԴԽ նախագահից ինչ է պահանջել․ Ավետիք Չալաբյան (video) Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել». ադրբեջանցի պատգամավոր Արաղչին թուրք և պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները «Մարիաննա Ղահրամանյանը փաստերով խայտառակեց Վահագն Հովակիմյանի գործունեությունը» (video) Ձեր թուլակամ որոշման արդյունքում ԲՀԿ-ն այսօր Ազգային ժողովում չէ. Նարեկ Կարապետյանը՝ Վահագն Հովակիմյանին Բենզինի գնի բարձրացման հարցով Մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին «Դուք վիրավորում եք»․ լարված երկխոսություն Էդգար Ղազարյանի և Վահագն Հովակիմյանի միջև (video) Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ Շոյգու Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումը․ Շոյգու ԱՄՆ-ը պատրաստ է խոսել, ի տարբերություն Եվրոպայի. Լավրով Պատմե՛ք՝ ինչպես 60 հազար մարդու ընտրության վրա խաչ քաշեցիք․ Ագնեսա Խամոյանը նեղը գցեց Հովակիմյանին (video) Ձեր թուլակամության արդյունքում է այս վիճակը․ Նարեկ Կարապետյանի հարցից Հովակիմյանը լարվեց (video) Ծեծկռտուք՝ Արտաշատի գիշերային ակումբներից մեկում․ 4 անձ ձերբակալվել է Մեր ներկայությամբ պաշտպանենք օրենքի գերակայությունն ու արդարությունը. հայտարարություն Գերմանիայում հայտնաբերվել է Զելենսկու անվան հետ կապ ունեցող մոտ 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք 50 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, 150 հազար դրամ տան վարձ տալիս․ արցախցի կինը՝ Նարեկ Կարապետյանին (video) Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան «Հա՛ անասուն․․․ խցանումը քո հեծանիվի պատճառով ա»․ Տիգրան Չոբանյան (video) Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում. «Ուժեղ Հայաստան» Ձեր մեղքը ձեր վրայից չի՛ մաքրվելու․ Արթուր Խաչատրյանի պոռթկումը (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․ Նարեկ Կարապետյանի կոնկրետ առաջարկն արցախցիներին (video) Դուք պետք է ինձանից ներողություն խնդրեք․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am