Գերմանիայում հայտնաբերվել է Զելենսկու անվան հետ կապ ունեցող մոտ 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք
Գերմանիայում հայտնաբերվել է մոտ 1,5 մլն եվրո (ավելի քան 145 մլն ռուբլի) արժողությամբ անշարժ գույք, որը, ըստ RT-ի, պատկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընկեր և նախկին օգնական Սերգեյ Շեֆիրի ընտանիքին։ Այս մասին RT-ն գրում է՝ վկայակոչելով իրավաբանական անձանց ռեգիստրների տվյալները և փաստաբանի տեղեկությունները։
RT-ի փոխանցմամբ՝ Շեֆիրների ընտանիքը անշարժ գույքը ձեռք է բերել մի քանի օֆշորային ընկերությունների միջոցով։ Դրանցից մեկը՝ կիպրական Triapos Ltd ընկերությունը, ոչ ուշ, քան 2018 թվականին ստացել է 3,7 մլն դոլարի վարկ՝ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։
Նույն թվականին այդ վարկից ստացված միջոցների մի մասը փոխանցվել է գերմանական երկու ընկերությունների, որոնք, ըստ հրապարակման, նույնպես վերահսկվում են Շեֆիրների կողմից։
RT-ի տվյալներով՝ այդ ընկերություններից մեկը 2019 թվականին Դրեզդենում մեկ կամ մի քանի անշարժ գույքի ձեռքբերման գործարք է իրականացրել՝ 1,5 մլն եվրո ընդհանուր արժեքով։
Միևնույն ժամանակ, RT-ի զրուցակիցը չի բացառել, որ այդ բնակարաններից կարող էր օգտվել նաև անձամբ Վլադիմիր Զելենսկին։
