Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Գազա քաղաքում տեղահանվածների ապաստարան հանդիսացող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը երեխաներ են, 6-ը՝ կանայք։ Վիրավորվել է ավելի քան 25 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 11 վիրավորի մասին։

Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը նշել է, որ փլուզված շենքի փլատակներում մնացել է ավելի քան 50 երեխա։

«Մենք լսում ենք փլատակներում մնացած մարդկանց ձայները, և մեր թիմերը փորձում են հասնել նրանց։ Մեզ անհրաժեշտ են ծանր տեխնիկա և ռեսուրսներ՝ տուժածներին դուրս բերելու համար», – նշել է նա։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Գազա քաղաքում շենքի փլուզման համար լիովին պատասխանատու է համարում Իսրայելին և միջազգային հանրությանը։

«Մենք կոչ ենք անում աշխարհի երկրներին, միջազգային և ՄԱԿ-ի կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու համար։ Մենք պահանջում ենք անցակետերի անհապաղ բացում՝ բժշկական պարագաների և օգնության մուտքը թույլատրելու համար», – նշված է հայտարարության մեջ։

Վեցհարկանի շենքը, որտեղ բնակվում էին մոտ 70 տեղահանված պաղեստինցիներ, ավելի վաղ վնասվել էր իսրայելական հրետակոծության հետևանքով։ Սեպտեմբերի 16-ի առավոտյան շենքը փլուզվել է քնած բնակիչների, ինչպես նաև մոտակա վրանների վրա։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը զգուշացրել է, որ մոտ 2000 խարխուլ և բնակեցված շենքեր փլուզման վտանգի տակ են։

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 795-ի, իսկ վիրավորներինը՝ 174 869-ի։ Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան Գազայից ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման, որի հետևանքով շուրջ 1200 մարդ զոհվել էր, 250-ը՝ գերեվարվել։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am