«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատեւ կլինի: Միեւնույն ժամանակ նա մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։ «Դուք, հավանաբար, տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր եւ կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու եւ նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա եւ չենք մոռանա»,- ասել է Ալիեւը։ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ օրերս Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, եւ ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական ձեռագրերի վերաբերյալ` ցույց տալով դատարկ էջերը, ինչին ներկաներն արձագանքել էին ծիծաղով:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Բաքվի բռնապետի հոխորտանքներին, նկատեց. «Ալիեւը, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում եւս ստում է, այն էլ՝ շատ պարզունակ ձեւով: Արցախում մզկիթները նույնքան պետության հսկողության ներքո են եղել, որքան եկեղեցիները: Եղել են հին շինություններ, որոնք խնամելու համար պետությունը չի ունեցել բավարար չափով ռեսուրսներ, մզկիթները` եւս, թեպետ երկու մզկիթ վերականգնվել է պետության, ինչպես նաեւ՝ բարեգործության միջոցներով: Ի դեպ, մզկիթ վերանորոգելու համար ֆինանսներ հատկացնողներից մեկն այժմ Բաքվի բանտում է` Ռուբեն Վարդանյանի մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է Գանձասարում Հաջիեւի լկտի վարքագծին. «Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն ու հայամերժությունն է: Կապ չունի, որ Փաշինյանի հետ ինչ-որ միջանկյալ ու կեղծ պրոցեսի մեջ են, կապ չունի, որ իրենց քարոզչական թեզերը կրկնվում են, միեւնույն է` Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որը երկարաժամկետ է: Նրանց նպատակը հայերին ֆիզիկապես ոչնչացնելն է, իսկ հայկական ներկայությունը՝ վերացնելը: Գանձասարում տեղի ունեցածը խղճուկ ու էժանագին պրոպագանդա էր, որը, ցավոք, շատերի վրա ազդեցություն ունեցավ: Նիկոլ Փաշինյանի համար, իհարկե, այս ամենը դաս չի լինի, նրա համար ոչինչ դաս չի լինելու: Ինչպես Ալիեւն է հայատյաց քաղաքականություն վարելով շարունակում ղեկավարել Ադրբեջանը, այդպես էլ՝ Փաշինյանը: Փաշինյանին եւ նրա թիմակիցներին հետաքրքիր չեն ազգային շահերը եւ ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերը, մշակույթը, ինքնությունը: Նրանց միայն իրենց իշխանությունն է հետաքրքրում: Այնպես որ, ես ողջամիտ հիմքեր չեմ տեսնում, որ ռեժիմի համար այս ամենը կարող է դաս լինել»:

 

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video) Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am