ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների մասին բարձրագոչ խոստումներով։ Քաղաքացին պետք է ազատ խոսեր, ընդդիմախոսը՝ չհետապնդվեր, իշխանությունը՝ հանդուրժեր ամենակոշտ քննադատությունը։

Ութ տարի անց այդ խոստումների իրական պատկերը կարելի է տեսնել ընդամենը մեկ մարդու՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ կատարվող գործընթացներով։

Վերջին շաբաթների Ազգային ժողովի նիստերը դիտելիս դժվար է չնկատել՝ Ղազարյանը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հիմնական թիրախներից մեկը։ Ով ինչ խոսում է, նախ Էդգար Ղազարյանին հայտարարում է պրոբլեմ, վիրավորում, քննադատում, նսեմացնում, նոր շարունակում։

Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության համար ընդդիմադիր պատգամավորի խոսքն արդեն պարզապես քաղաքական բանավեճի մաս չէ։ Այն դարձել է խնդիր, և բոլորը իրենց պարտքն են համարում ազատվել այդ խնդրից։

Իսկ ո՞րն է Էդգար Ղազարյանի «վտանգը»։

Նա չունի իշխանական լծակներ, չի ղեկավարում ուժային կառույց, չի տնօրինում պետական ռեսուրս։ Նրա հիմնական գործիքը խոսքն է՝ հարցերը, ձևակերպումները, քննադատությունը և ԱԺ ամբիոնը։ Կարճ ասած, նա անում է այն, ինչ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ահա թե ինչու կպատժեն պատգամավորին։

Էդգար Ղազարյանի նկատմամբ դեռևս 2025 թվականին քրեական հետապնդում է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի հիմքում նրա հրապարակային արտահայտություններն են Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։ Ըստ հրապարակված տվյալների՝ խոսքը 2024 թվականի օգոստոսի 28-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՍԴ դատավորների հասցեին հնչեցված քննադատական արտահայտությունների մասին է։

Ավելին՝ քրեական վարույթի ընթացքում Ղազարյանի նկատմամբ կիրառվել էր վարչական հսկողություն, որով սահմանափակվել էր դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների և Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ընդգրկված այլ անձանց վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ անելու հնարավորությունը։

Եվ այստեղ չափազանց կարևոր է մեկ այլ հանգամանք։

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ուսումնասիրելով Ղազարյանի գործը, արձանագրել է, որ նման սահմանափակման համաչափությունը խնդրահարույց է։ Ավելին՝ խորհուրդը հայտնել է սկզբունքային դիրքորոշում, որ քանի դեռ հրապարակային խոսքը չի պարունակում ատելության խոսք, բռնության կոչ կամ թշնամանքի հրահրում, անգամ կոշտ քննադատությունը պետք է գտնվի արտահայտման ազատության պաշտպանության ներքո, իսկ քրեաիրավական մեխանիզմի կիրառումը կարող է վտանգել ազատ հանրային բանավեճը։

Այսինքն՝ Էդգար Ղազարյանի գործի շուրջ խոսքի ազատության խնդիրը միայն ընդդիմության քաղաքական պնդումը չէ։ Այն արձանագրվել է նաև մասնագիտական հարթակում։

2026 թվականի օգոստոսի 6-ին դատարանը Ղազարյանի նկատմամբ արդեն կայացրել է մեղադրական վերդիկտ։ Ինքը՝ պատգամավորը, դատարանի մոտ հայտարարել է, որ այս ճանապարհով իրեն փորձում են լռեցնել, քանի որ խորհրդարանում դա չի հաջողվում։

Հիմա գործը մտնում է մի փուլ, որի քաղաքական հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան մեկ անձի դատական ճակատագիրը։ Մյուս ամսվա սկզբին կկայացվի մեղադրական վերջնական դատական ակտը, և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում կարող են պատգամավորին զրկել մանդատից։

Մինչդեռ ժողովրդավարության իրական չափանիշը իշխանությանը հաճելի խոսքի պաշտպանությունը չէ։

Ժողովրդավարության չափանիշն իշխանությանը նյարդայնացնող, վիրավորող, սուր, երբեմն նույնիսկ չափազանց կոշտ խոսքը հանդուրժելու կարողությունն է։

Իշխանությունը կարող է պատասխանել Էդգար Ղազարյանին։ Կարող է հերքել նրա պնդումները, վիճել նրա հետ, հրապարակել հակափաստարկներ, քաղաքականապես ջախջախել նրա թեզերը, եթե կարող է։

Բայց երբ քաղաքական խոսքին զուգահեռ գործի է դրվում քրեական իրավունքը, իսկ դրա վերջնարդյունքը կարող է ազդեցություն ունենալ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակի վրա, այլևս անխուսափելի է դառնում հարցը՝ սա արդարադատությո՞ւն է, թե՞ խոսքը քաղաքական դաշտից դուրս մղելու մեխանիզմ։

Եվ թերևս հենց այստեղ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ հակասություններից մեկը։ Այսօր իշխանությունն ինքն է ցույց տալիս, թե որքան կարող է վախենալ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ խոսքից»։

դիտվել է 371 անգամ
Լրահոս
17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am