Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ

Դավիթ Անանյանը գրում է․

«Ես դաշնակցական չեմ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին տարիների գործունեության և որոշ քաղաքական որոշումների նկատմամբ ունեմ վերապահումներ։ Բայց դա ինձ չի խանգարում հստակ արձանագրել, որ ավելի քան 135 տարվա պատմություն ունեցող այս կուսակցության ներդրումը հայ ինքնության պահպանման, ազգային գաղափարների շուրջ համախմբման և հատկապես Սփյուռքում հայկական կազմակերպված կյանքի շարունակականության ապահովման գործում համարում եմ անգնահատելի։ Նրա պատմության հակասությունները չեն ջնջում այդ վաստակը։

Ազգային ժողովի ամբիոնից Արման Եղոյանի՝ դաշնակցականությունն արմատախիլ անելու և Քրիստինե Վարդանյանին վերջին դաշնակցականը տեսնելու հայտարարությունը քաղաքական այլակարծության մերժման բացահայտ դրսևորում է։ Երբ իշխանության ներկայացուցիչը որևէ քաղաքական ավանդույթի վերացումը ներկայացնում է որպես Հայաստանի հարատևության նախապայման, նա այդ ավանդույթի կրողներին հռչակում է պետականության համար վտանգ։ Այդտեղից քաղաքական բացառումից մինչև հալածանքի ճանապարհը վտանգավոր կերպով կարճանում է։

Հայտարարության ծանրությունը չի վերանում այն պարզաբանմամբ, թե խոսքը ֆիզիկական վերացման մասին չէր։ Քաղաքական անհանդուրժողականությունն սկսվում է նաև այն պահից, երբ մարդկանց ասվում է՝ ձեր համոզմունքներով դուք տեղ չունեք ձեր երկրի ապագայում։ Իսկ ելույթի ոճից հեռավորություն պահելով՝ դրա բովանդակությանը համաձայնելը միայն խորացնում է խնդիրը։

Այս ելույթը պետք է դիտարկել իշխանության ավելի լայն քաղաքական վարքագծի շրջանակում՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի, ազգային գաղափարների արժեզրկման, Հայաստան–Սփյուռք կապի թուլացման և արցախահայության իրավունքների օրակարգից նահանջի համատեքստում։ Այս ուղղությունները միասին բացահայտում են ազգային ինքնության կազմակերպված հենարանները թուլացնելու քաղաքական տրամաբանություն։ Արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հայրենիք վերադառնալու իրավունքն էլ այդ համատեքստում մարդկային հիմնարար իրավունք է, որի պաշտպանությունից հրաժարումը չի կարելի ներկայացնել որպես խաղաղասիրություն։

Դաշնակցության դեմ այս թշնամանքը նաև արտաքին քաղաքական իմաստ ունի։ Հայկական պահանջատիրությունը, Սփյուռքի կազմակերպված ներուժն ու հայկական շահերի միջազգային պաշտպանությունը հակազդում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը։ Այդ ներուժի ներսից վարկաբեկումն ու թուլացումը գործնականում նպաստում են նրանց նպատակներին։ Հենց այս հետևանքների պատճառով իշխանության վարքագիծը քաղաքականապես պետք է գնահատվի որպես արտաքին շահերին ենթարկված, իր էությամբ՝ խամաճիկային։

ՀՅԴ-ին կարելի է քննադատել, նրա հետ կարելի է սկզբունքային չհամաձայնվել, նույնիսկ՝ պայքար մղել՝ մերժելով նրա որոշումները։ Բայց որևէ իշխանություն իրավունք չունի իրեն վերապահել հայ քաղաքական մտքի ընդունելի սահմանները որոշելու և իրեն ոչ հարմար ավանդույթներն արմատախիլ անելու առաքելություն։ Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ։ Եվ Հայաստանի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս Հայաստանի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին»։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am