3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին էին տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան երկու տղամարդու։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Հիմնավորվեց նաև քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ տղամարդիկ թմրանյութը ձեռք էին բերել մի կնոջից։ Օգոստոսի 19-ին իր շենքի բակում ձերբակալվեց և նախաքննական մարմին ներկայացվեց նաև կինը։

Նույն օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ կնոջ տանը նույնպես հայտնաբերվեց կոկաինի նմանվող զանգված։ Նրան առաջադրվեց մեղադրանք և խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ կինը թմրանյութը ձեռք է բերել Արարատի մարզի Մրգավան գյուղում բնակվող 49-ամյա մի տղամարդուց։ Սեպտեմբերի 11-ի երեկոյան, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկային ծառայողների հետ, քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին 49-ամյա տղամարդուն և իր վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա՝ ներկայացրին վարույթն իրականացնող մարմին:

Դատարանի որոշմամբ նույն օրը Մրգավան գյուղի նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 225 գրամ մարիխուանայի և 110 գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, հոգեմետ 17 դեղահաբ, մարիխուանայի հետքերով աղաց, զիպ փականով տոպրակներ։ Հայտնաբերվեց նաև չհրկիզվող պահարան, որում կար 810 հազար ռուբլի, մոտ երկուսուկես միլիոն դրամ և 33 500 դոլար։

Ըստ տեղեկության՝ սրանք թմրանյութերի իրացումից ստացված գումարներ են։ 49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am