Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպելու ծրագրերի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, նախատեսված է իմ հանդիպումը նրա՝ պետքարտուղար Ռուբիոյի հետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
