Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել դատավորների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը՝ ներկայացնելով, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել նրանց ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի 2021-2025 թվականների հայտարարագրերը։

Իվան Բաղմանյանը մինչև 2023 թվականը աշխատել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2023 թվականի հուլիսի 27-ից նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

2021 թվական․ 7 անշարժ գույք և KIA

2021 թվականի վերջին Իվան Բաղմանյանի հայտարարագրում առկա է եղել համատեղ սեփականության իրավունքով 7 անշարժ գույք։ Դրանցից չորսը Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում գտնվող հողամասեր են, մեկը՝ նույն բնակավայրում գտնվող անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, իսկ երկու անշարժ գույքը բնակարաններ են՝ մեկը Տավուշի մարզի Իջևան քաղաքում, մյուսը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։

Գանձաքարի հողամասերն ու բնակելի տունը ձեռք են բերվել հիմնականում 2006 թվականին, Իջևանի բնակարանը՝ 2009 թվականին, իսկ Դավթաշենի բնակարանը՝ 2019 թվականի մարտի 15-ին՝ գնման եղանակով։

2021 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերվել, և առկա գույքից որևէ մեկը չի օտարվել։ Տարվա վերջին Բաղմանյանի անունով եղել է նաև 2011 թվականի արտադրության KIA ավտոմեքենա, որը ձեռք էր բերվել 2018 թվականի հունվարի 18-ին։

2021 թվականին դատավորը հայտարարագրել է 16,621,648 դրամ ընդհանուր եկամուտ։ Դրանից 8,874,648 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը։ Նույն տարում նրա վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 23,759,860.3 դրամ։

2022 թվական․ մեկ հողամաս պակասեց

2022 թվականի սկզբին Բաղմանյանի մոտ դեռ առկա էր 7 անշարժ գույք, սակայն տարվա ընթացքում դրանցից մեկը՝ Գանձաքարում գտնվող համատեղ սեփականության իրավունքով հողամասը, օտարվել է։ Գույքը վաճառվել է 250,000 դրամով։

Դրա արդյունքում 2022 թվականի վերջին դատավորի հայտարարագրում մնացել է 6 անշարժ գույք՝ երեք հողամաս, Գանձաքարում գտնվող անհատական բնակելի տուն և երկու բնակարան՝ Իջևանում և Դավթաշենում։

Ավտոմեքենայի մասով փոփոխություն չի եղել․ 2022 թվականի սկզբին և վերջին Բաղմանյանի անունով եղել է նույն՝ 2011 թվականի KIA-ն։

2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 15,693,718 դրամ։ Այդ թվում՝ աշխատանքի վարձատրությունը կազմել է 9,169,918 դրամ, իսկ տարբեր բանկերից ստացված փոխառությունների և վարկերի գումարները նույնպես ներառվել են հայտարարագրում։

Տարվա վերջին Բաղմանյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 24,633,698.9 դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումների համար նա հայտարարագրել է 7,100,000 դրամ ծախս։

Դրամական միջոցների մասով ևս փոփոխություն է եղել։ 2022 թվականի սկզբին նա ունեցել է 2,500,000 դրամ և 2,500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, իսկ տարվա վերջին՝ 100,000 դրամ և 1,000 ԱՄՆ դոլար։

2023 թվական․ KIA-ն վաճառեց, Ford գնեց

2023 թվականը Բաղմանյանի հայտարարագրում առանձնանում է ավտոմեքենայի փոփոխությամբ։ Տարվա սկզբին նրա անունով եղել է 2011 թվականի KIA-ն, որը նա 2023 թվականի մայիսի 19-ին վաճառել է 2,790,000 դրամով։

Դրանից առաջ՝ 2023 թվականի ապրիլի 25-ին, դատավորը ձեռք է բերել 2018 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։ Գործարքի արժեքը կազմել է 4,600,000 դրամ։ Տարվա վերջին նրա անունով արդեն եղել է FORD-ը։

Անշարժ գույքի մասով փոփոխություն չի եղել․ 2023 թվականի սկզբում և վերջին Բաղմանյանն ունեցել է նույն 6 անշարժ գույքը։ Նոր գույք չի ձեռք բերել և որևէ անշարժ գույք չի օտարել։

2023 թվականին դատավորը հայտարարագրել է 15,470,864 դրամ ընդհանուր եկամուտ։ Դրա 9,531,864 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է 23,811,814.2 դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումների համար նա ծախսել է 3,800,000 դրամ։

2024 թվական․ եկամուտը հասավ 51.6 մլն դրամի

2024 թվականին Բաղմանյանի անշարժ գույքի կազմը չի փոխվել։ Նա շարունակել է ունենալ 6 անշարժ գույք՝ Գանձաքարում գտնվող հողամասեր և բնակելի տուն, ինչպես նաև Իջևանի և Դավթաշենի բնակարանները։

Նույն տարվա ընթացքում նրա անունով պահպանվել է 2018 թվականի արտադրության FORD ավտոմեքենան։ Սակայն էական փոփոխություն է արձանագրվել դրամական հոսքերի և եկամուտների մասով։

2024 թվականին Բաղմանյանը հայտարարագրել է ընդհանուր 51,611,934 դրամ եկամուտ։ Դրանից 14,249,473 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։ Նա նաև 29,372 դրամ ստացել է Արդարադատության ակադեմիայից, 1,831,089 դրամ՝ եկամտային հարկի վերադարձի ձևով, իսկ «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացել է 35,302,000 դրամ փոխառություն/վարկ։ «ԱԿԲԱ-ԲԱՆԿ»-ից ստացած փոխառությունը կազմել է 200,000 դրամ։

2024 թվականի վերջին նրա վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հասել է 57,091,268.7 դրամի։ Այդ տարի վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6,800,000 դրամ։

2025 թվական

2025 թվականին Բաղմանյանի հայտարարագրում անշարժ գույքի մասով կրկին փոփոխություն չի արձանագրվել։ Տարվա սկզբում և վերջին նա ունեցել է նույն 6 անշարժ գույքը՝ Գանձաքարի հողամասերը և բնակելի տունը, Իջևանի բնակարանը և Երևանի Դավթաշենի բնակարանը։

Նույնը վերաբերում է ավտոմեքենային․ 2025 թվականի սկզբում և վերջին նրա անունով եղել է 2018 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 2023 թվականին՝ 4,600,000 դրամով։

2025 թվականին դատավորը հայտարարագրել է 19,7 մլն դրամ եկամուտ։

Ինչ է փոխվել 2021-2025 թվականներին

Այսպիսով, Իվան Բաղմանյանի ունեցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2021-2025 թվականներին նրա անշարժ գույքի կազմը նվազել է 7-ից 6 միավորի․ փոփոխությունը տեղի է ունեցել 2022 թվականին, երբ նա 250,000 դրամով օտարել է մեկ հողամաս։

Ավտոմեքենայի մասով ևս մեկ էական փոփոխություն է եղել․ 2023 թվականին նա 2,790,000 դրամով վաճառել է 2011 թվականի KIA-ն և նույն տարվա ապրիլին 4,600,000 դրամով ձեռք բերել 2018 թվականի FORD։

Եկամուտների համեմատությունը ևս ուշագրավ է։ 2021 թվականին Բաղմանյանը հայտարարագրել է 16,621,648 դրամ, 2022-ին՝ 15,693,718 դրամ, 2023-ին՝ 15,470,864 դրամ, իսկ 2024 թվականին եկամուտը կտրուկ աճել է՝ հասնելով 51,611,934 դրամի։ 2025 թվականի հայտարարագրում ընդհանուր եկամուտը կազմել է 19,7 մլն դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am