Զինված հանցախումբն Արգենտինայում մի ամբողջ քաղաք է թալանել, ներառյալ` քաղաքապետարանը, բանկը, փոստը, դատարանը և նույնիսկ՝ ոստիկանական բաժանմունքը:
Խոսքը Սանտա Ֆե նահանգում գտնվող Բեռնարդո դե Իրիգոեն փոքր քաղաքի մասին է, որի բնակչությունը կազմում է 1.800 մարդ հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի իշխանություններին:
Հանցագործները նախ ներկայացել են ոստիկանություն, որտեղ զինաթափել են և մեկուսացրել քիչ թվով ոստիկանների։ Այնուհետև նրանք այցելել են բոլոր այն վայրերը, որտեղ կարող էր գումար լինել:
«Նրանք տարել են իմ դրամապանակը»,- բողոքել է դատավոր Ռաուլ Բոնանսեան։
Ընդհանուր հանցագործները տարել են մոտ 16.000 դոլար, սակայն նրանց բախտը չի բերել, քանի որ վերջիններս սպասել են կենսաթոշակների վճարումներին՝ մոտ 65.000 դոլար, սակայն այդ պահին գումարը դեռ փոստում չի եղել:
Քաղաքի բնակիչներն ահազանգ են հնչեցրել հանցագործների փախուստից հետո: Կազմակերպված ոստիկանական հետապնդումը նրանցից մեկի կյանքն է արժեցել, սակայն 3 հանցագործների հաջողվել է թաքնվել՝ գողոնի հետ միասին։
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը