Քիչ առաջ ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ժամանեց ՀՅԴ բյուրո՝ հանդիպելու դաշնակցության վերնախավի հետ։
Հանդիպումից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ հանդիպելու է Ազգային ժողովի և ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների հետ, ՀԿ-ների, մշակութային, կրթական, գիտական համակարգերի հետ, որից հետո նոր կկատարի իր որոշումը: «Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ ավելի վաղ Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր, որտեղ էլ հանդիպում ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը