Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը

Արցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված շոու-այցը դեպի բռնազավթված Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։

Միության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սա ալիևյան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակվող համակարգված արշավի հերթական դրվագն է, որի նպատակն է միջազգային հանրության աչքին օրինականացնել Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը՝ դրանք ներկայացնելով որպես «վերածնունդ» և «զարգացում»։

Դիվանագետներին Ստեփանակերտում ներկայացված զբոսայգին կառուցվել է հայերի քանդված տների և հուշարձանների տեղում, որը ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականության շարունակականության հստակ ապացույց է:

Ադրբեջանի ցեղասպան բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն՝ դրանք կապելով իբր «աղվանական իշխան Հասան Ջալալի» անվան հետ, մինչդեռ Հասան-Ջալալյանների տոհմը եղել է հայ իշխանական տոհմ, իսկ երկու վանքերն էլ դարեր շարունակ եղել են Հայ Առաքելական Եկեղեցու գործող կենտրոններ՝ իրենց հայերեն արձանագրություններով և շարունակական հայկական ծիսակարգով։

Սա «աղվանացման» քաղաքականության հստակ դրսևորում է, որի իրական նպատակն է Արցախի քրիստոնեական ժառանգությունից պատմականորեն զրկել հայ ժողովրդին։ Նույն այցի ընթացքում Հ. Հաջիևը հերթական կեղծ պնդումն է արել, թե իբր Գանձասարում ցուցադրված հայկական հնագույն ձեռագրերը (փաստացի՝ դրանց պատճենները) «կեղծ» են, և թե՛ իբր Գանձասարը, թե՛ Դադիվանքը «օկուպացիայի տարիներին» «վերականգնման քողի տակ» կրել են աղավաղումներ։

Նման մեղադրանքները հնչում են այն կողմից, որը, ըստ բազմաթիվ անկախ ապացույցների, փաստացի պատասխանատու է Արցախի հայկական եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի և այլ հուշարձանների ոչնչացման կամ աղավաղման համար։

Այս համատեքստում Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հայտարարել է. «Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական պատվիրակությունների այցերն օգտագործել իբրև մեխանիզմ՝ իր իսկ կողմից Արցախում իրականացված ցեղասպանական ոչնչացումն ու ինքնության բռնի ջնջումը «վերականգնման» քողի տակ ներկայացնելու համար։

Մենք պահանջում ենք միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչներից չդառնալ հանցագործությունների լեգիտիմացման ու պատմության կեղծման գործիք, այլ պահանջել անկախ ու թափանցիկ հետաքննություն և հրապարակայնորեն արտահայտվել Արցախի ժողովրդի բռնի տեղահանման, նրա ժառանգության ոչնչացման և բազմաթիվ իրավունքների խախտման դեմ»։

Հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ուժի մեջ է և պարտադիր է կատարման համար, Ադրբեջանից պահանջում է ապահովել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո տեղահանված անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, կանխել նրանց հետագա բռնի տեղահանումը, պաշտպանել ու պահպանել նրանց ինքնության և սեփականության փաստաթղթերն ու գրանցումները, ինչպես նաև վերահաստատում է Դատարանի նախորդ՝ 2021 և 2023 թթ. հրամանները։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը հստակորեն պահանջել է Ադրբեջանից երաշխավորել բնիկ բնակչության անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, պաշտպանել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը և ապահովել Արցախ անկախ միջազգային մուտքն ու մոնիտորինգը։

Այս այցին մասնակցող դիվանագիտական կորպուսի մեջ ընդգրկված են հենց այդ հայտարարության տակ ստորագրած բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, ինչը նրանց մասնակցությունը Ադրբեջանի կողմից միակողմանիորեն կազմակերպված այս տուրին դարձնում է ուղղակի հակասություն իրենց իսկ պաշտոնապես ստանձնած պարտավորությունների հետ։

Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք.

1. Անհապաղ ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անկախ միջազգային մասնագիտական առաքելությունների անարգել և շարունակական մուտք Արցախի բոլոր հայկական պատմամշակութային ու կրոնական հուշարձաններ՝ դրանց ներկա վիճակի անկախ փաստագրման նպատակով, համաձայն ԱՄԴ 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության և Եվրոպական խորհրդարանի վերաբերելի բանաձևերի։

2. Դիվանագիտական կորպուսի անդամ պետություններից և միջազգային կազմակերպություններից՝ հրաժարվել մասնակցելուց Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված և ուղեկցվող շրջայցերից՝ քանի դեռ ապահովված չեն անկախ ստուգման, թափանցիկության և հայկական կողմի մասնակցության պատշաճ երաշխիքները։

3. Արդեն մասնակցած և ապագայում մասնակցելիք դիվանագետներից ու այլ գործիչներից՝ հրապարակային և հստակ գնահատականներ տալ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և նրա մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման դեպքերին՝ չդառնալով Ադրբեջանի քարոզչության և միջազգային լեգիտիմացման գործիք։

4. Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ որպես հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության երաշխավոր և Արցախից բռնի տեղահանված բնակչության հյուրընկալ պետություն, պաշտոնապես և հրապարակայնորեն արձագանքել այս այցին ու հայ ժողովրդի պատմության կեղծման քաղաքականությանը և միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները։

5. Կրկին հիշեցնում ենք միջազգային հանրության ներկայացուցիչներին Արցախի բռնի տեղահանված շուրջ 150,000 բնակիչների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին, որոնք նվազագույն նախապայմաններ են տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ապահովման համար։

Արցախի հարցը կարող է փակվել միայն այն ժամանակ, երբ մեր հավաքական ու անհատական իրավունքները վերականգնվեն ամբողջապես և ամուր ու կայուն կերպով երաշխավորված լինեն միջազգային հանրության կողմից։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը 224 զոհերի մասին մի բառ չասացի՛ք. դուք էս եք ու… Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի Էդգար Ղազարյանը նորից փաստերով տեղը դրեց Փաշինյանի ՔՊ-ին (video) Օրենքը չընդունվեց, ի՞նչ եք անելու. Տիգրան Աբրահամյանը՝ Գալյանին (video) Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Դանիելյան Նարեկ Կարապետյանի կոնկրետ հարցը՝ Գալյանին. «Ի՞նչու են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել…» (video) Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ․ Դեմոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am