Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը
Սիրիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել՝ իշխանությունների կողմից նավթամթերքի գները բարձրացնելու որոշումից հետո։ Ցուցարարները փակել են մի շարք ճանապարհներ, այդ թվում՝ M-5 միջազգային մայրուղին։
«Syria TV»-ն հաղորդում է Հալեպ, Իդլիբ, Ալ-Հասաքա, Ռաքքա և Դեյր էլ-Զոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին։ Որոշ քաղաքներում ցուցարարները խոչընդոտում են վառելիք տեղափոխող ցիստեռնների անցմանը։
Սիրիայում սեպտեմբերի 12-ին հանձնաժողովը բարձրացրել է բենզինի, գազի և դիզվառելիքի գները՝ 25–40%-ով։
