Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Հայ Առաքելական եկեղեցին նախօրեին նշել է Խաչվերացը, որը հինգ տաղավար տոներից վերջինն էր։ Տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է։
Այսօր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին։
Զաքարիա Սրբազանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ ենք աղոթում ննջեցյալների համար.
«Այսօր ՄԵՌԵԼՈՑ է. մեր ննջեցյալներին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, հոգեհացերը կամ մահարձանները, այլ սրտաբուխ աղոթքն ու նրանց կենդանի հիշատակի պահպանումը»։
